Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից սկսել են հրթիռներ արձակել Իսրայելի վրա Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Բահրեյնի հետ Վաշինգտոնում հաշտության համաձայնագրերի ստորագրման արարողության ժամանակ, որպեսզի կանխեն հրեական պետության հաշտությունն այդ երկրների հետ:
2019-ին ՀՅԴ ՀԵՄ անդամները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերից մեկի ժամանակ արկղեր էին բերել նախարարություն, որոնց մեջ, ըստ իրենց ներկայացման, նախարարը պետք է դներ իր իրերն ու հեռանար: Հարությունյանն էլ այն ժամանակ խոստացել էր այդ արկղերը լցնել ոլորտի հետ կապված տասնյակ քրեական գործերով և հետ ուղարկել իրենց: Նշենք, որ կրթության ոլորտը երկար տարիներ ղեկավարել է ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը: Ինչո՞ւ այդ արկղերը մինչև հիմա չեն լցվել: Լրագրողի այս հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ քրեական գործեր կան, դրանք կարելի է գտնել Դատախազության հայտարարություններում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ:
Մարդու իրավունքների պաշտպանն իր աջակցությանը դիմած քաղաքացու գործով կայացրել է մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում։ Քրեական գործով վարույթի շրջանակում վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձի ազատ տեղաշարժվելու իրավունքին առնչվող որոշմամբ Պաշտպանն արտահայտել է հստական իրավական դիրքորոշումներ՝ Սահմանադրության ու միջազգային իրավաբանության արդի չափանիշների ներքո։
Վենեսուելայի զինվորականները թմրանյութեր տեղափոխող ամերիկյան ինքնաթիռ են խփել:
«Անցած տարի խաղողն ընդունել են 150 դրամով, այս տարի եթե ինքնարժեքը 100 դրամ է, մթերման գինը՝ 130, ինչո՞վ գոյատևենք: Սա ի՞նչ գումար է: Պատերազմի ժամանակ երկու վիրավոր եմ տվել, ես ինչո՞վ պահեմ նրանց ընտանիքները: Վարչապե՞տն է բերելու պահի ինձ: Ոչ մեկը ոչինչ չի անում, մենակ վարչապետով չէ: Ծառուկյանը 20-30 տոննա պայմանագրի դեպքում ասում է՝ 15 տոննա բերեք: Ինչի՞ համար, բա պայմանագիրն ինչո՞ւ եք այդքանով կնքել»,- ասաց Շահումյան գյուղի բնակիչներից մեկը:
«Իմ քայլը» կողմ քվեարկեց ընդդիմության առաջարկած քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող նախագծին
«Ինչո՞ւ Դուք կարող էիք հրավառ նյութ մտցնել դահլիճ, իսկ ես հիմա իմ պաստառը չեմ կարող բերել այստեղ». Անի Սամոսնյանը՝ Արարատ Միրզոյանին
Այսօր ԱԺ դիմաց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն անվստահություն կհայտնի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին և կիրականացնի բողոքի ակցիա:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկական Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
ԿԳՄՍՆ ստացել է 5300 ուսանողի ստորագրությամբ դիմումը, որով նրանք պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում, քանի որ՝ հեռավար կրթությամբ պայմանավորված, մի քանի անգամ ցածր որակի կրթություն են ստանում, սակայն շարունակում են նույն չափով վարձ վճարել: Ստորագրահավաքի նախաձեռնությունը ԵՊՀ ուսանողական խորհրդինն է, սակայն դրան միացել են նաև այլ բուհերի ուսանողներ:
Այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկելու է խորհրդարանին որոշում ընդունել, որ վարչապետը քննարկի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը: Նախարարի հրաժարականն են պահանջում ոչ միայն ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչները, այլև նոր ընդունված կարգի պատճառով բուհ չընդունված դիմորդները, մի շարք ՀԿ-ներ ու անհատներ, այսօրվանից նույն պահանջով իր ակցիաները վերսկսելու է նաև ՀՅԴ ՀԵՄ-ը: Ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե կա՞ն հիմքեր, որ Հարությունյանի հրաժարականի հարցը դրվի վարչապետի քննարկմանը, նախարարը բացասական պատասխան տվեց:
ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 5 նոր դեպք:
Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչները փակել են մայրուղին. պատճառը խաղողի մթերման խնդիրն է։ «Վարչապետը մեզ համար ոչինչ չի անում, թող բերքը արտահանեն, մենք վարկի փողն ինչպես տանք, եթե ինքնարժեքը 100 դրամ է, մթերման գինը՝ 135: Ինչո՞վ գոյատևենք»։
Չեխիայում անցած օրը նոր տիպի կորոնավիրուսով ախտահարվածների ռեկորդային թիվ է հայտնաբերվել համավարակի ամբողջ ժամանակամիջոցում:
2020թ. սեպտեմբերի 15-ին, ժամը 16:30-ի սահմաններում Հադրութի շրջանի վարչական տարածքի «Զարգար» կոչվող տեղանքով անցնող Իշխանագետ գետում բենզագեներատորով ձուկ որսալու ժամանակ հոսանքահարումից մահացած վիճակում հայտնաբերվել է ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի 1956թ. ծնված բնակչի դին:
Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը պետք է ներողություն խնդրի իրենից՝ եթերում ոչ պրոֆեսիոնալ պահվածքի համար:
Հայաստանում սեպտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 257 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46 376-ի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Անկախության օրվա առթիվ:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Օգոստոսի 23-ի և Շահումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի աշխատանքից դժգոհ են ոչ միայն քաղաքական հակառակորդներն ու անհատները, այլև իր թիմակիցները: Օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու համար: Ըստ Ջուլֆալակյանի, նման ծայրահեղ քայլի գնալու համար հիմք են հանդիսացել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները՝ նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:
Առնվազն երկու խաղաղ բնակիչ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել Աֆղանստանի Թախարի նահանգում մոտոցիկլետի պայթյունից, նահանգ, որը գտնվում է հանրապետության հյուսիս – արեւելքում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հեռախոսազրույցում քննարկել են Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակում փոխգործակցությունը։ Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը համագործակցության ուղղությամբ։
Սեպտեմբերի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ, ոստիկանության պետի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:
«Կառավարությունից մեզ ստել են». առևտրականները կրկին բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հոսպիտալացումը։
Ճապոնիայում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նոր նախագահ Յոսիհիդե Սուգան սեպտեմբերի 16-ին հաստատվել է երկրի վարչապետի պաշտոնում:
Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքում տեղի է ունեցել Ազմոլ միկրոշրջանում տեղադրված հայկական խաչքարի օծման արարողությունը, հայտնում է AnalitikaUA.net-ը:
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւվազյանը վերադարձել է աշխատանքի: Նա փոքրիկ դստեր հետ լուսանկարներ է հրապարակել աշխատավայրից:
ԱԺ նիստը՝ ՈԻՂԻՂ: