«Մենք անպայման կքննարկենք դա». Արայիկ Հարությունյանը՝ ուսանողների վարձերի մասնակի փոխհատուցման մասին

ԿԳՄՍՆ ստացել է 5300 ուսանողի ստորագրությամբ դիմումը, որով նրանք պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում, քանի որ՝ հեռավար կրթությամբ պայմանավորված, մի քանի անգամ ցածր որակի կրթություն են ստանում, սակայն շարունակում են նույն չափով վարձ վճարել: Ստորագրահավաքի նախաձեռնությունը ԵՊՀ ուսանողական խորհրդինն է, սակայն դրան միացել են նաև այլ բուհերի ուսանողներ:

«Ուսանողների դիմումը հանձնվել է աշխատակազմ: Ես երեկ աշխատակազմի հետ խոսակցություն ունեցել եմ և խնդրել եմ, որ դիմումը փոխանցվի և մենք տեսնենք, թե այնտեղ ինչ նորություններ, ինչ առաջարկներ կան: Մենք անպայման կքննարկենք դա, ինչու չէ, ուսանողների հետ առանձին քննարկում կունենանք, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք՝ ստորագրահավաքը տևել է մեկ շաբաթ: Երեկ ԵՊՀ ՈւԽ անդամները դիմումը բուհից երթով բերել են Կառավարություն: Ուսանողները թեև փոխհատուցման չափ չեն նշել, սակայն ակնկալում են 20-25 տոկոս փոխհատուցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930