Բաժիններ՝

Հայտնաբերվել է տղամարդու դի

2020թ. սեպտեմբերի 15-ին, ժամը 16:30-ի սահմաններում Հադրութի շրջանի վարչական տարածքի «Զարգար» կոչվող տեղանքով անցնող Իշխանագետ գետում բենզագեներատորով ձուկ որսալու ժամանակ հոսանքահարումից մահացած վիճակում հայտնաբերվել է ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի 1956թ. ծնված բնակչի դին:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնի քննիչը:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս