Բաժիններ՝

Լավրովը Գերմանիայի ԱԳ նախարարին հորդորել է հրաժարվել Նավալնու հետ կապված դեպքի քաղաքականացումից

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հեռախոսազրույցում քննարկել են Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակում փոխգործակցությունը։ Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը համագործակցության ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Զրուցակիցներն անդրադարձել են ռուս-գերմանական հարաբերությունների հեռանկարներին, ինչպես նաև Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված երկկողմ և բազմակողմ միջազգային փոխգործակցությանը։ Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը համագործակցելու այդ հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳ նախարարը նաև հորդորել է Նավալնու հետ կապված իրավիճակի հետագա քաղաքականացումից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930