Սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած, 925-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 252158 թեստավորում:
Պետական եկամուտների կոմիտեում հանդիպում է կայացել հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջին շրջանում հագուստի ներկրման հետ կապված խնդիրները։
Հնդիկ բժիշկներն անցած օրվա ընթացքում հայտնաբերել են կորոնավիրուսի ավելի քան 97,8 հազար դեպք. դա երկրում մեկ օրվա ընթացքում հիվանդացածների թվի ամենամեծ աճն է կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր:
Ազգային ժողովի կողմից օրերս Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրված Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ստանձնեցին ՍԴ դատավորի պաշտոնը:
Ազգային ժողովը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին: ԿԳՄՍ նախարարի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման նախագիծն ԱԺ նիստում ստացավ 35 կողմ, 84 դեմ ձայներ:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 295 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46 671-ի:
«Զվարթնոց» տաճարում սեպտեմբերի 21-ին տեղի կունենա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը համանուն հաղորդաշարի պաշտոնական ամփոփումն է:
Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարծում եմ, ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:
Հայփոստ ընկերությունը սեպտեմբերի 17-ին շրջանառության է դրել նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն և մշակույթ. Ասիայի տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգություն. Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի» թեմային:
Վարձատրումը տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալելու այն մարդուն, որն անցած հանգստյան օրերին կրակ է արձակել Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) օկրուգի երկու ոստիկանների վրա, 100 հազար դոլարից ավելացել է մինչեւ գրեթե 300 հազար դոլար:
Ներկայիս Թուրքիայի Մուշ նահանգի Քորքութ շրջանում 4․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ:
Փաշինյան Նիկոլ, ստի հերը շուն դառնա, թե արդեն գրպանդ դրած կուսակցությանդ նախագահ՝ Պապիկան Սուրիկը, ժամանակին ՝ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու դիմում չի գրել:
Ազգային ժողովում շարունակվում են սեպտեմբերի 14-ին մեկնարկած քառօրյա նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման նախագիծը:
Չգիտես՝ ինչու, մենք ձևավորված թյուր կարծիք ունենք, որ դեմոկրատների հետ ավելի լավ ենք աշխատել կամ աշխատելու, քան հանրապետականների: Հետևապես Բայդենի հետ ավելի հեշտ է լինելու քան Թրամփի: Սրա պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ հայ համայնքը հիմնականում բնակվում է դեմոկրատական նահանգներում, հետևաբար առավել մեծ ազդեցություն ունի դեմոկրատ օրենսդիրների վրա:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշում, համաձայն որի՝ Աշոտ Էդուարդի Դադայանն ազատվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արդեն գրեթե 7 ամիս է, ինչ հանրապետության մի շարք հիվանդանոցների բժիշկներն ու բուժքույրերը պայքարում են նոր տիպի կորոնավիրուսի դեմ։ Բուժաշխատողներից շատերը առաջին ամիսներին մեկուսացված են եղել, սակայն տանն այդ ժամանակ սպասել են նրանց երեխաները, ծնողները, ընտանիքի մյուս անդամները։ Այժմ իրադրությունն ավելի լավ է, ամեն ինչ կարծես թե դրական գույներ է ստանում՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերը գնալով պակասում են, ինչի շնորհիվ էլ բժիշկներն արդեն հանգիստ տուն են գնում, կարողանում են գրկել իրենց հարազատներին։
Ռազմական և քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի նախագծմամբ ու արտադրությամբ զբաղվող Թուրքիայի առաջատար «Baykar» ընկերություն իր արտադրած թռչող մեքենայի առաջին փորձարկումներն է իրականացրել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ուրեմն հլը ինչ ա ասում էս ԼԳԲՏ-ն (նկատի ունեմ՝ լեզուների գիտակ բախտավոր տղան)…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020թ. օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 3,881.98 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 10.49%-ով, իսկ 2019 եւ 2018թթ. օգոստոսի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 16.93%-ով եւ 18.91%-ով: ՀՀ կառավարության պարտքը կազմել է 3,645.7 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 11.19%-ով, իսկ 2019 եւ 2018թթ. օգոստոսի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 18.55%-ով եւ 22.15%-ով:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում 2018 թվականի իշխանափոխությունից հետո մարզերում «կուսակցական կյանքը» որոշակի առումով պասիվացավ, ավելի կոնկրետ՝ գտնվում էր յուրօրինակ «թայմ աութի» փուլում։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները 2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում: Առցանց մրցաշարում կայացան 4-6-րդ տուրերը: Նախ Արոնյանը զիջեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, այնուհետ կիսեց միավորը համապատասխանաբար Պենտալա Հարիկրիշնայի և Ջեֆրին Սյոնի հետ:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանում «Բաց հասարակության հիմնադրամները»՝ առավել հայտնի որպես Սորոսի հիմնադրամ, դիմել է ԱԺ նախագահին` պահանջելով ձեւավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, որը կքննի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի վարքը։ Սորոսականներին վրդովեցրել է, որ Սիմոնյանը «Հրապարակին» տված հարցազրույցում հանդգնել է ասել․
Նորվեգացի աջ արմատական Անդերս Բրեյվիկը, ով դատապարտվել է ահաբեկչության համար, որի ընթացքում Օսլոյում եւ Ուտյոյա կղզում 2011 թվականին 77 մարդ է զոհվել, խնդրել է պայմանական-վաղաժամկետ ազատման (ՊՎԱ) մասին:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 00։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նաիրա Զոհրաբյանը «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանի «հարցով» դիմելու է առաջիկայում ստեղծվելիք ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ իր հասցեին արված գրառումների համար։ Երեկ Դավոյանը հերթական գրառումն էր արել, կից տեղադրել Զոհրաբյանի լուսանկարը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պաստառի հետ։