Բաժիններ՝

Չեխիայում կորոնավիրուսով վարակվածների օրական աճի ռեկորդ են արձանագրել

Չեխիայում անցած օրը նոր տիպի կորոնավիրուսով ախտահարվածների ռեկորդային թիվ է հայտնաբերվել համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ինչպես սեպտեմբերի 16-ին հայտնել է առողջապահության ազգային նախարարությունը, արձանագրվել է վարկաման 1 677 նոր դեպք, ինչը 639-ով ավելի է նախորդ օրվա ցուցանիշից, երբ հանրապետությունում հայտնաբերվել էր 1 038 վարակված։

Չեխիայում համավարակի սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 38 896, ներառյալ առողջացածները: Վերջին կես տարում վիրուսի հարուցած բարդություններից մահացել է 476 մարդ: Մեկ օր առաջ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր համավարակի 465 զոհերի մասին: Բուժվել է հանրապետության 22 613 բնակիչ: Այս պահին երկրում կա կորոնավիրուսով 15 807 հիվանդ: Դա ռեկորդային ցուցանիշ է, որն առաջին անգամ է արձանագրվում համավարակի ընթացքում: Հոսպիտալացվել է 333 մարդ՝ հիվանդության վառ արտահայտված ախտանիշներով: Նրանցից 78-ի վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր: Առավել բարդ համաճարակային իրավիճակ է դիտվում Պրահայում:

Չեխիայի մայրաքաղաքում, առողջապահության նախարարության համաձայն՝ կորոնավիրուսային վարակը տարածվում է արագացված տեմպերով, իսկ վիրուսով վարկման սպառնալիքն ամենաբարձրն է հանրապետությունում: Մարտի 1-ից ի վեր, երբ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է ազգային տարածքում կորոնավիրուսի հայտնվելու մասին, Չեխիայում կատարվել է 1 086 466 թեստ վարակվածներին հայտնաբերելու համար: Վերջին օրը թեստավորում է անցել հանրապետության շուրջ 16 հազար բնակիչ: Փորձագետները կանխատեսում են Չեխիայում կորոնավիրուսի տարածման տեմպերի սաստկացում: Եվրամիության երկրները մուտքի սահմանափակումներ են մտցնում Չեխիայից ժամանողների համար: Վերջին ժամանակներս այդպիսի միջոցներ են ձեռնարկել Նիդեռլանդները, Բելգիան, Դանիան, Սլովակիան եւ Կիպրոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս