«Լրիվ պռավալ տվեցիք, 17 պատգամավոր եք, 17 մարդ չեք կարողանում բերել Ազգային ժողովի բակ». Ալեն Սիմոնյանը՝ «Լուսավոր Հայաստանին»
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ևս պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը
«Եթե դուք անգամ ձեր Հ1-ով չեք կարողանում ձեր ասած մի կեղծ թեզը հերքել, ուրեմն հրաժարական տվեք». Էդմոն Մարուքյան
«Բողոքի ակցիաներ՝ Ազգային ժողովի դիմաց»
Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։46-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Ջիլ-Ծափաթաղ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել լճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր խորհրդարանում Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդում է ներկայացնում: Նույն ընթացքում նույն պահանջով ԱԺ-ի առջև տեղի է ունենում ակցիա: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներին միացան «Կամք» նախաձեռնության անդամները: 168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ նրանցից 2-ին բերման ենթարկեցին:
Սեպտեմբերի 16-ին 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Կալեդոնիայի ծովեզերքից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Ծառայության տեղեկատվությամբ՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տադինե բնակավայրից մոտավորապես 383 կիլոմետր դեպի հարավ – արեւելք, բնակավայր, որտեղ բնակվում է շուրջ 7,5 հազար մարդ: Օջախն ընկած է եղել 118 կիլոմերտր խորության վրա: Այս պահին ցունամիի սպառնալիք […]
Աննա Կոստանյանը ներկայացրեց Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցապնդումը
«Ռեկտորն ընտրվել է, բայց Դուք չեք հաստատում. ինչո՞ւ». Մելքումյանը՝ Արայիկ Հարությունյանին
Սաուդյան Արաբիան Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետություն է։ Այն քիչ պետություններից, որ շուրջ 25 տարի հրաժարվել է դիվ․ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ՝ ի սատարումն Ադրբեջանի։ Սակայն հիմա իրավիճակ է փոխվել և վերջին մի քանի տարիների ընթացքում, հաշվի առնելով նաև թուրք-սաուդյան հարաբերությունները, սաուդցիները դեմ չեն Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն։
Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 19-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-ին, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում COVID-19 վարակի ամենավտանգավոր և հազվադեպ բարդություններից մեկի՝ սուր բորբոքային դեմիելինիզացնող պոլիռադիկուլոնեյրոպաթիայի հերթական դեպքն է ախտորոշվել և հաջողությամբ բուժվել նյարդաբանների կողմից։
«Ձեր օգնականին ասեք՝ թող չափորոշիչները կարդա ու Ձեզ պատմի». Արայիկ Հարությունյանը՝ Գևորգ Գորգիսյանին
«Կունենանք խոշորացված դպրոցային ցանցեր, կփոխվեն նախկին ուժերի վերահսկողության տակ եղած խորհուրդները». Արայիկ Հարությունյան
Ինչո՞ւ են ձախողել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտները. քննարկում են մասնագետները
2020թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
«Մայիսի 25-ին այսպես վերջին զանգ են նշել Երևանի 114 դպրոցի շրջանավարտները։ Հ.Գ. Պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է»: Քանի որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված նման միջոցառումներն արգելվում էին, այս հրապարակումից հետո ԿԳՄՍ նախարարը խիստ նկատողություն էր տվել տնօրենին: Սա արդեն երկրորդն էր, հունիսի 23-ին Կոստանյանն ազատման հրաման էր ստացել:
ՌԴ Սամարայի մարզի Կինելի շրջանում շարունակում է գործել Ուզբեկստանից աշխատանքային միգրանտների ժամանակավոր կեցության վրանային ճամբարը. այստեղ հավաքվել է արդեն 4282 մարդ:
Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 16-ին Վեհարանում հյուրընկալել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությանը։
Սեպտեմբերի 16-ին, ժամը 11։35-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնոկիձե փողոցում այրվում է տուն:
Առաջատար միջազգային ինստիտուտները, ինչպիսիք են Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, «կաթվածահար են լինում եւ բարենորոգության կարիք ունեն»:
Չեմ կարող ասել այդպես, իհարկե, մենք էլ թերություններ, թերացումներ ունենք, գուցե ինչ-որ պահի բավականին խիստ չենք եղել, կամ ինչ-որ պահի բավարար կառուցողական չենք եղել, այդ գնահատականն ամեն դեպքում հանրությունը կտա: Կարծում եմ՝ մենք հնարավորինս ամեն ինչ արել ենք, որպեսզի ԱԺ-ում քննարկումներ անենք և գանք երկխոսության, այլ ոչ թե փոխադարձ վիրավորանքների դաշտ: Մենք անընդհատ գաղափարներ ենք բերել ԱԺ, փորձել ենք քաղաքականությունը բարձրացնել նոր մակարդակի և, ի վերջո, քննարկենք գաղափարներ: Ցավոք, մեր գործընկերներն անընդհատ քննարկումները տանում են բամբասանքների, զրպարտությունների, ընդհուպ՝ մինչև վիրավորանքների ու ձեռնամարտի դաշտ:
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, որ նախքան ուսումնական գործընթացի սկսվելն ուսուցիչները Covid-19-ի թեստեր կհանձնեն: Հայտարարությունն արվել էր օգոստոսի վերջին, և շատերի մոտ հարց էր առաջացել՝ կհասցնե՞ն թեստավորել 38.000 ուսուցչի, թե՞ ոչ: ԿԳՄՍ և Առողջապահության նախարարություններից մեր հարցին ի պատասխան հայտնել էին, որ աշխատելու են հասցնել: Չեն հասցրել:
Ալեն Սիմոնյանը և Հրաչյա Հակոբյանը նկարվում են Արայիկ Հարությունյանի հեռացումը պահանջող պաստառի ֆոնին
Այսօր ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով դպրոցներում դիմակ կրելու մասին որոշմանը՝ ասաց, որ իրենք առաջնորդվում են Առողջապահության նախարարության ցուցումներով, ինչպես նաև համագործակցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Նա նշեց, որ այս շաբաթվա ընթացքում իրավիճակին հետևելու են, և ուղեցույցը հընթացս կարող է փոփոխվել:
«Անցած տարի խաղողն ընդունել են 150 դրամով, այս տարի եթե ինքնարժեքը 100 դրամ է, մթերման գինը՝ 130, ինչո՞վ գոյատևենք: Սա ի՞նչ գումար է: Երեխես ուսանող է, հիմա 60.000 դրամ փող չունեմ, որ տամ: Լիկվիդ են թողնում մինչև դեկտեմբերի 31-ը: Ասում են՝ մինչև փողը չմուծես, քննություն չես տա, սա ի՞նչ ձև ա, արա: Ի՞նչ անենք, թողնենք-արտագաղթենք: Ամբողջ հարազատներս ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ են, ես էլ կթողնեմ կգնամ, էս ի՞նչ ձև է:
Ուսուցիչներիի, դասախոսների ու գիտնականների աշխատավարձերն ամոթալի աստիճանի ցածր են: Այդ ոլորտներում մնում են հատուկենտ նվիրյալներն ու նրանք, ովքեր այլ տեղ չեն կարողանում աշխատել:
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արարատի մարզի խաղողագործների բողոքի ակցիային։
«Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ, ինձ թող հրաժարականով չվախեցնեն»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի պահանջին, որը հնչում է ոչ միայն հանրության ամենատարբեր շերտերի շրջանում ամենատարբեր հարթակներում, այլ նաև որպես պահանջ՝ այսօր ներկայացվել է խորհրդարանի ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից։