Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 257, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 257 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46 376-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 923 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 16-ի դրությամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1206-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 73 (կին) և 65 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42 069, փաստացի բուժվողներինը՝ 3101 (մեկ օրում ավելացել է 126-ով): Մեկ օրում արվել է 4135 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 247 839 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս