«Թե ինչ կլինի հանրահավաքից հետո՝ կհնչի հենց հանրահավաքում». Արծվիկ Մինասյան
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը վստահ է, որ հոկտեմբերի 8–ին կայանալիք հանրահավաքը լինելու է բազմամարդ։ «Ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը սպասում է քաղաքական խոսքի»,– լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Մինասյանը։
Նա չի կիսում այն տեսակտները, թե ՀՅԴ–ին, ԲՀԿ–ին և «Հայրենիք» կուսակցությանը չի հաջողվի իրականացնել հասարակության լայն կոնսոլիդացիա, ասում է՝ կապրենք կտեսնենք։
Ինչ վերաբերում է հանրահավաքին այլ ուժերի մասնակցությանը, Արծվիկ Մինասյանն ասաց, որ հանրահավաքը բաց է բոլորի համար։
«Թե ինչ կլինի հանրահավաքից հետո, կհնչի հանրահավաքում։ Մենք երեք քաղաքական ուժերով այս գործընթացը նախաձեռնել ենք, հասկանում, գիտակցում ենք, որ հանրային մեծ համախմբում է պետք հանրահավաքն այդ գործողությունների սկիզբն է»,– շեշտեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասները՝ 168.am–ի տեսանյութում