«Ինչ ասել եմ՝ իմ ասածի տերն եմ, դեռ քիչ եմ ասել». Գագիկ Ծառուկյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Նիստին ներկա է նաև Գագիկ Ծառուկյանը։ Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ շատ բարձր տրամադրություն ունի.

«Ծառուկյանին ինչ է եղել, որ բարձր տրամադրություն չունենա»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ այսօր երկրում սոցիալ–տնտեսական վիճակն այնքան ծանր է, որ այդպես երբեք չի եղել։ «Այսօր դուք տեսնում եք, որ աշխարհում չկա մի պետություն, որը աջակից կլինի Հայաստանին, ես ասել եմ ուղղեն, կարգավորեն, թե չէ ավելի վատ է լինելու։ Այս մոտեցմամբ, կառավարման այս կազմով չի կարող լավ լինել։ Այսօր պատմաբանին չեն կարող տանել տնտեսության ղեկավար դնել։ Ինչ ասել եմ՝ իմ ասածի տերն եմ, ամեն ինչ ժամանակը ցույց կտա։ Եթե այսօր Ծառուկյանին կալանավորելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա, թող կալանավորեն։ Ինչ ասել եմ իմ խոսքի տերն եմ, դեռ քիչ եմ ասել, կապրենք կտեսնենք»,– նշեց Գագիկ Ծառուկյանը։

Մանրամասները՝ 168.am–ի առաջիկա տեսնյութում 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930