Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 24-ին Բագրատունյաց պողոտայից բերման է ենթարկվել 39-ամյա Նարինե Ա.-ն, որը հունիսի 26-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը՝ առանց դրանք իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Ըստ Mundo Deportivo-ի, ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն կարծում է, որ Մեսսին չի կարող վաճառվել: Եթե արգենտինացին տրանսֆերի վերաբերյալ դիմում ներկայացնի, ապա նրանք պատրաստ կլինեն նրան թողնել այն ակումբ, որը կվճարի առնվազն նրա հրաժարագինը՝ 700 միլիոն եվրո:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով զբոսաշրջության ոլորտի կորուստներն ամբողջ աշխարհում կազմել են շուրջ 320 միլիարդ դոլար, 120 միլիոն աշխատատեղ հայտնվել է սպառնալիքի տակ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ զբոսաշրջության հատվածի վրա համավարակի ազդեցության մասին զեկույցի շնորհանդեսի առթիվ տեսաուղերձում:
«Դիրքերով չպետք է չափենք, որովհետև բարձունքում կարող է լինել 5 դիրք, 15 դիրք: Երկու բարձունք էր, կարևոր, բայց բնական է՝ ռազմաքաղաքական հավասարակշռությունն առանձնապես չի փոխվել տարածաշրջանում: Թե չէ՝ դուք ի՞նչ եք կարծում՝ եթե հակառակորդն ունենար գերակշիռ առավելություն, չէ՞ր օգտվի դրանից. կօգտվեր: Տավուշյան դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ բանակն ուժեղ է, և մենք կարողացանք էլ ավելի ամրապնդել, ինչ-որ տեղ Արցախի հարավի և հյուսիս-արևելյան հատվածի բարձունքների կորուստները կոմպենսացնել: Հակառակորդը չի տարբերակում՝ արցախա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահման, սա մեկ ընդհանուր ճակատ է իրենց համար»,- ասաց նա:
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար, Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում 2020 թվականի օգոստոսի 26-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ռոտենբերգների ընտանիքը, որի սեփականության հանգուցային ակտիվը «Մոստոտրեստ»-ն է, վեց տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանեկան կլանների վարկանիշի առաջին հորիզոնականում՝ հետ մղելով նախկին առաջատարներին՝ Գուցերիեւներին: Այդ մասին գրում է Forbes հանդեսը:
«Բարսելոնայի» մի քանի խաղացողի պայմանագրերը ենթակա են վերանայման: Կատալոնական ակումբը Ժերար Պիկեին, Սերջի Բուսկետսին, Ջորդի Ալբային և Սերջի Ռոբերտոյին կխնդրի կրճատել աշխատավարձերը, հայտնում է Mundo Deportivo-ն։
ՀՀ 3երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի վերաբերյալ ծավալուն ասուլիս տալու որոշումը պայմանավորված էր նրանով, որ, երբ նախագահն այցելել էր Ազգային ժողովում ձևավորված քննիչ հանձնաժողով, դրանից հետո բազմաթիվ հարցեր էին ստացվել, և հանրության լայն շրջանակներին հուզող այդ հարցերի պատասխանները Սերժ Սարգսյանը տվեց հենց այդ ասուլիսի ընթացքում՝ դրանով փակելով մինչ այդ տարածված սուտ տեղեկությունները նույն ապրիլյան պատերազմի մասին։ Այդ ասուլիսից հետո ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամների և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների որդեգրած պահվածքն էլ ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի ասուլիսը նեղացրել է այն ստերի սահմաններն ու իրականության հետ կապ չունեցող երևույթները, որոնք տարածում էին իշխանությունները։
Ցավով հայտնում եմ, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:
2020 թվականի հունիսի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում էին ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ավելի վաղ բարձր դատարանին ուղղած իրենց դիմումը հետ վերցնելու համար: Դեռ 2018 թվականին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել էին ՍԴ՝ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) Սահմանադրությանը համապատասխանելու հարցի վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը երկու ամիս առաջ, երբ ԱԺ-ն ընդունեց Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունը, լրագրողներին տեղեկացրեց, որ դիմումը հետ վերցնելու պատճառը ՍԴ շուրջ վերջին զարգացումների հետ չնույնականացնելն է:
Հայտնի է դարձել, թե ինչ պայմաններով կարող է «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն տեղափոխվել «Յուվենթուս»:
168.am-ի տեղեկություններով՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի Facebook-ից «անհետացման» և արձակուրդ մեկնելու պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած լուրջ կոնֆլիկտն է, որը ծագել է նախարարի Ֆեյսբուքյան մեսինջերով ունեցած անձնական նամակագրության պատճառով։
Բելառուսում ընթացող հետընտրական զարգացումները դրամատիկ բնույթ են ստանում: Խնդիրն այն է, որ արտաքին խաղացողներից ոչ ոք չէր կանխատեսել, որ բելառուսները այսպիսի բուռն կերպով կարձագանքեին ընտրության արդյունքներին:
Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը։
Եթե նայում ենք սահմանադրաիրավական տեսանկյունից, Սահմանադրական դատարանի մոդելը ձևավորվել է դեռևս 20-րդ դարի սկզբին, այսինքն՝ առանձին մասնագիտացած դատարանը՝ սահմանադրական արդարադատության ոլորտում, Սահմանադրության նորմերի մեկնաբանության ոլորտում: Սա է տրամաբանությունը: Ու պատկերացրեք՝ եվրոպական երկրների գերակշիռ մեծամասնությունը, բացառությամբ 1-2 երկրի, ունեն Սահմանադրական դատարաններ: Ունեն նաև գերագույն դատարաններ կամ վճռաբեր դատարաններ՝ որպես ընդհանուր արդարադատության ոլորտի բարձրագույն մարմին:
Օգոստոսի 24-ին, ժամը 13.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա Զեմֆիրա Բաբայանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
«Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, որի իրավունքները պատկանում են «Բարսելոնային», խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո (1։0):
ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն հեռախոսազրույց է վարել առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են չին-ամերիկյան առեւտրական գործարքի առաջին փուլի իրականացումը եւ համաձայնության են եկել ստեղծելու բոլոր պայմանները դրա իրականացման համար: Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին՝ Շատիլի գյուղի մոտակայքում միկրոավտոբուսի վթարի առիթով։
Համացանցում ակտիվ քննարկվում է Արցախի Հանրային ռադիոյի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ «Պուտինի քննադատին հավանաբար թունավորել են» գրառումը։ Ըստ տարբեր տեսակետների, նման բովանդակությամբ լուրը, որը հրապարակվել է Արցախի Հանրային ռադիոյի ֆեյսբուքյան էջում, կարող է լուրջ ազդեցություն ունենալ Հայաստան-Ռուսաստան-Արցախ հարաբերությունների վրա։ Շատեր օգտատերեր հարց էին բարձրացնում՝ արդյոք այդ լուրը հրապարակելուց առաջ բոլոր հետևանքներն ու ռիսկերը հաշվարկե՞լ են, թե՞ ոչ։
Սույն թվականի օգոստոսի 27-ից Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ չվերթեր իրականացնել՝ յուրաքանչյուր հինգշաբթի եւ շաբաթ օրերին:
«Սեփական վարկանիշը պահելու համար գուցե չգնա Կառավարությունը ցրելու ճանապարհով, սակայն վստահ եմ, որ գոլորշի բաց կթողնի՝ այդ թվում՝ Թորոսյանին հեռացնելու ճանապարհով։ Փաշինյանը հիմա կգնա հեռացումների՝ արդեն սեփական թիմակիցների հետ կապված, և, կարծում եմ, որ Փաշինյանին այդքան էլ հեշտ օրեր չեն սպասվում՝ հատկապես, որ մենք տեսնում ենք սորոսականների ճնշումը նրա վրա»,- ասաց Քոչարյանը՝ շեշտելով, որ այժմ գործ ունենք եռացող կաթսայի հետ, որտեղ եռում է՝ ինչպես Ամուլսարի, այնպես էլ՝ Ստաբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաների խնդիրը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական օր օրի խորացող ճգնաժամը, իսկ դա բերելու է այս իշխանության համար լուրջ խնդիրների։
Ամերիկյան խոշոր «Fox Broadcasting Company» մեդիաընկերության կազմում գործող թուրքական «FOX TV» հեռուստաընկերության ճանաչված հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալը հայտարարել է գործից դուրս գալու մասին։
Հայաստանի Հանրապետությունում ներկա պահին բեզոարյան այծի թվաքանակը կազմում է 1 000–1 500 առանձնյակ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նա գրառմանը կից տեղադրել է Խոսրովի անտառում գտնվող բեզոարյան այծի ուլիկների լուսանկար:
Լատվիական Neatkarīgā լրատվամիջոցը ներկայացրել է Հայաստանի լավագույն 7 տեսարժան վայրերը, որոնք կհետաքրքեն զբոսաշրջիկներին: Լրատվամիջոցը ցանկը կազմել է Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հարցազրույցի միջոցով:
Օգոստոսի 31-ից բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդն ու ուղեկցողը ԱՀ տարածք մուտք գործելիս սահմանային անցակետում ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն 10 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի պատասխանը:
Պաշտպանության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ թռիչքներ իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից: Այս մասին հայտնում է «Զվարթնոց»-ի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը լիարժեք վերահսկողություն է ստացել ակումբի տրանսֆերային քաղաքականության վրա: