 
                        ՉԺՀ-ն և ԱՄՆ-ը կստեղծեն բոլոր պայմաններն առևտրական գործարքի առաջին փուլի իրականացման համար
 
                                    ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն հեռախոսազրույց է վարել առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են չին-ամերիկյան առեւտրական գործարքի առաջին փուլի իրականացումը եւ համաձայնության են եկել ստեղծելու բոլոր պայմանները դրա իրականացման համար: Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
«Օգոստոսի 25-ի առավոտյան ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն հեռախոսային բանակցություններ է վարել առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ: (…) Կողմերը համաձայնության են եկել ստեղծելու պայմաններ եւ մթոնլորտ չին-ամերիկյան առեւտրական գործարքի առաջին փուլի իրականացման շարունակումն առաջ տանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Կողմերը համաձայնության են եկել ստեղծելու պայմաններ եւ մթնոլորտ չին-ամերիկայն առեւտրական գործարքի առաջին փուլի իրականցումն առաջ տանելու համար»,- հայտնել է հեռուստաալիքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        