
«Ռոման» կարող է ստորագրել Մանջուկիչին` Ջեկոյին բաց թողնելու համար

Հայտնի է դարձել, թե ինչ պայմաններով կարող է «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն տեղափոխվել «Յուվենթուս»:
«Ռոման» չի ցանկանում բաց թողնել բոսնիացուն, քանի դեռ նրան փոխարինող չի գտնում: Հռոմեացիները հետաքրքրված են հարձակվող Մարիո Մանջուկիչով, ով վերջերս խաղում էր Կատարում, բայց այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում:
Խորվաթը և բոսնիացին նույն տարիքի են, նրանց կարգավիճակը նման է, բայց Մանջուկիչի աշխատավարձը կլինի ավելի քիչ, քան այժմ Ջեկոյինն է:
Հիշեցնենք, որ նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն ցանկանում է Ջեկոյին տեսնել «Յուվենթուսում»:
Սիրարփի Աղաբաբյան