Հետախուզման մեջ գտնվող 39-ամյա Նարինե Ա.-ն հայտնաբերվել է
Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 24-ին Բագրատունյաց պողոտայից բերման է ենթարկվել 39-ամյա Նարինե Ա.-ն, որը հունիսի 26-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը՝ առանց դրանք իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նարինե Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: