Օգոստոսի 27-ից Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ իրականացնել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայան․ «Զվարթնոց» օդանավակայան
Սույն թվականի օգոստոսի 27-ից Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ չվերթեր իրականացնել՝ յուրաքանչյուր հինգշաբթի եւ շաբաթ օրերին: Այս մասին հայտարարություն է տարածել «Զվարթնոց» օդանավակայանը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Սույն թվականի օգոստոսի 27-ից Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ չվերթեր իրականացնել՝ յուրաքանչյուր հինգշաբթի եւ շաբաթ օրերին:
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայան հինգշաբթի եւ շաբաթ օրերին իրականացվող չվերթերի տոմսերը կարող են ձեռք բերել միայն այն քաղաքացիները, ովքեր «Շերեմետեւո» օդանավակայանից, որպես տարանցիկ օդանավակայան, կշարունակեն իրենց չվերթերը դեպի Լոս-Անջելես, Շանհայ եւ եվրոպական երկրներ:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ «Շերեմետեւո» օդանավակայանով տարանցիկ երկիր ճանապարհորդելիս ուղեւորները պետք է ունենան ՊՇՌ հետազոտության տեղեկանք (անգլերեն կամ ռուսերեն լեզուներով): Հետազոտությունը պետք է արված լինի մեկնելուց ոչ ավելի վաղ, քան 72 ժամ առաջ: Ուղեւորը պետք է ուսումնասիրի նաեւ մեկնման երկրի մուտքի կանոնները եւ իր մոտ ունենա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Հիշեցնենք նաեւ, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն եւ նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն եւ թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք կապ հաստատել Aeroflot ավիաընկերության հետ»։