Բաժիններ՝

Համավարակի պատճառով զբոսաշրջության ճյուղը շուրջ 320 միլիարդ դոլարի կորուստ է ունեցել․ Անտոնիու Գուտերիշ

Կորոնավիրուսի համավարակի պատճառով զբոսաշրջության ոլորտի կորուստներն ամբողջ աշխարհում կազմել են շուրջ 320 միլիարդ դոլար, 120 միլիոն աշխատատեղ հայտնվել է սպառնալիքի տակ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ զբոսաշրջության հատվածի վրա համավարակի ազդեցության մասին զեկույցի շնորհանդեսի առթիվ տեսաուղերձում:

«Ընթացիկ տարվա առաջին հիգ ամսում միջազգային տուրիստական ուղեւորությունների թիվն ավելի քան կիսով չափ նվազել է, զբոսաշրջության հատվածի կորուստները կազմել են շուրջ 320 միլիարդ դոլար»,- նշել է նա:

«Զբոսաշրջության ոլորտում ամբողջությամբ վերցված 120 միլիոն աշխատատեղ գտնվում է սպառնալքի տակ»,- հավելել է գլխավոր քարտուղարը:

Գուտերիշն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերականագնել զբոսաշրջության հատվածը:

«Բայց դա պետք է տեղի ունենա՝ հաշվի առնելով մարդկանց անվտանգությունը եւ շրջակա միջավայրի պահպանումը»,- նշել է նա: Գլխավոր քարտուղան ընդգծել է, որ տրանսպորտի հետ կապված վնասակար արտանետումները կարող են կրկին կտրուկ ավելանալ, եթե զբոսաշրջությունը վերականգնվի առանց հաշվի առնելու բնապահպանությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս