Բաժիններ՝

«Բարսելոնան» Մեսսիին բաց կթողնի նվազագույնը 700 միլիոն եվրոյով

«Բարսելոնան» մտադիր չէ բաց թողնել Լիոնել Մեսսիին, ով մտադրվում է լքել ակումբը:

Ըստ Mundo Deportivo-ի, ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն կարծում է, որ Մեսսին չի կարող վաճառվել: Եթե ​​արգենտինացին տրանսֆերի վերաբերյալ դիմում ներկայացնի, ապա նրանք պատրաստ կլինեն նրան թողնել այն ակումբ, որը կվճարի առնվազն նրա հրաժարագինը՝ 700 միլիոն եվրո:

Ակումբը կարծում է, որ Մեսսին շարունակում է մնալ «Բարսայի» հարձակման հիմնական խաղացողը: Բացի այդ, նրա հետ կապված են մեծ թվով գովազդային պայմանագրեր, որոնք կատալոնացիները չեն ցանկանում կորցնել:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ավագը վերջերս հանդիպել է նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ: Հանդիպումից հետո կատալոնական RAC1 ռադիոկայանը ներկայացրել է զրույցի մանրամասները: Մեսսին, ըստ նրանց, հասկացրել է Կումանին, որ ինքը հակված է լքել կատալոնական ակումբը:

Ինչպես հայտնում է արգենտինական Clarín հրատարակությունը, Մեսսին բարկացել է տեղեկատվության արտահոսքի պատճառով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս