Բաժիններ՝

Էրդողանի հետ հակասություններով հայտնի թուրք լրագրողը հեռացել է «FOX TV»-ից

Ամերիկյան խոշոր «Fox Broadcasting Company» մեդիաընկերության կազմում գործող թուրքական «FOX TV» հեռուստաընկերության ճանաչված հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալը հայտարարել է գործից դուրս գալու մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Ընդդիմադիր հեռուստաալիքի հայտնի հաղորդավարն իր հեռանալը բացատրել է հոգնածությամբ և ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնելու անհրաժեշտությամբ։

Նա նաև նշել է, որ ուզում է նոր էջ բացել իր կյանքում։

«Ներքին հեղափոխության կարիք ունեմ։ Կարիերան, ծանոթությունները, եկամուտը այնպիսի բաներ են որոնցից կարելի է հրաժարվել»,- ասել է Թուրքիայում մեծ հեղինակություն վայելող հաղորդավարը։

Ֆաթիհ Փորթաքալը հայտնի է նաև մի շարք դատական գործընթացներով։ Մասնավորապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրա դեմ հայց էր ներկայացրել և Փորթաքալը մեղադրվել էր Էրդողանին վիրավորելու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս