Բաժիններ՝

Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը

Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը։

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման 1-ին կետում «Վահրամ Ավետիսյանի» բառերը փոխարինել

«Էդգար Շաթիրյանի» բառերով»,- ասվում է որոշման մեջ։

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ 40-ամյա Շաթիրյանը հասարակությանը հայտնի դարձավ, երբ անցած նոյեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում դարձավ իշխող «Իմ քայլի» առաջադրած անդամը, բայց երբ չընտրվեց հանձնաժողովի նախագահ, իր պաշտոնավարումը աննպատակահարմար համարեց, հեռացավ։ Նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել էր ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Հայկուհի Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի նախորդ թեկնածուն Վահրամ Ավետիսյանը հայտարարել էր` խորհրդարանում ընտրվելն անիրատեսական է համարում:

Նախագահն այս պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանին, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Վճռաբեկ դատարանի գործող նախագահ Երվանդ Խունդկարյանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31