ԱՄՆ-ի Լուիսվիլ քաղաքի (Քենտուկիի նահանգ) ոստիկանությունն օգոստոսի 25-ին 68 մարդ է բերման ենթարկել ցույցի ընթացքում, որը կազմակերպվել էր աֆրոամերիկուհի Բրիոնա Թեյլորի աղմկահարույց մահվան կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է CNN հերուստաընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր, Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ընթացող՝ Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործով դատական նիստի ընթացքում դատարանն անդրադարձավ դատավարության կողմերի՝ դատավորին ներկայացվող հնարավոր ինքնաբացարկի միջնորդությանը:
ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ ողջ օրը լծված եմ եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հերքելով: Բայց, արի ու տես, որ լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում և մեկը մյուսի հետևից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում:
Օգոստոսի 24-ի ուշ երեկոյան «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպի մասին.
ՄԱԿ-ի կողմից էլեկտրոնային կռավարման զարգացման հետազոտության մասնագետների կանխատեսմամբ՝ Հայաստանը շուտով կհայտնվի շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների շարքում: Այս մասին օգոստոսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Օգոստոսի 26-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Արևելյան Միջերկրականի հետ կապված Հունաստանի քաղաքականությունը երեսառածություն է որակել և Աթենքին խորհուրդ տվել հրաժարվել դրանից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նախնական տվյալներով Երևանի Ռայնիսի, 3 հասցեում փլուզված շենքի փլատակների տակ այլ մարդու գտնվելու մասին տեղեկություններ չունեն։ Այս մասին լրագրողնեի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«ԷՅՋՎԻԷՅՋ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահան Հովհաննիսյանն այսօր ներկայացրեց կորոնավիրուսի իրավական հետևանքների, կորոնավիրուսի ախտորոշմամբ մահացած անձանց մահվան հանգամանքների ու պատճառների պարզման և տուժողների իրավահաջորդների իրավունքների, շահերի վերականգնման, նրանց նյութական և ոչ նյութական հատուցման իրավական աջակցության վերաբերյալ մանրամասները, ապա նշեց, որ կորոնավիրուսից մահացած անձանց մահվան հանգամանքներին որևէ մեկը չի անդրադառնում և հետաքննություն չի իրականացնում, հետևաբար՝ այդ մասով պետությունը չի իրականացնում իր պոզիտիվ պարտականությունը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում երեխաների դաժան ծեծի դեպքի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Այս մասին Բաթոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մեկնարկեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործով դատական առաջին նիստը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում 22 մլն դրամի դրամաշնորհ է տրամադրել լավագույն 5 նախագծերով ընկերություններին: Այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ուսումնական գործընթացն այս տարի կկազմակերպվի հատուկ ընթացակարգով: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց այն ուղեցույցը, որով պետք է առաջնորդվեն դպրոցները: Կանոնները պարտադիր են լինելու ոչ միայն պետական, այլև մասնավոր դպրոցների համար:
ԱԻՆ փրկարարները Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Ռայնիսի 3 հասցեում փլուզված շենքի փլատակների տակից դուրս են բերել որոնվող երրորդ քաղաքացուն: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց, որ որոնվող տղամարդը հայտնաբերվել է մահացած:
Ապրիլյան պատերազմում միանշանակ մենք հաղթել ենք` շնորհիվ մեր մարտունակ բանակի, դիրքապահ զինվորների ու սպաների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը՝ անդրադառնալով քննարկումներին, հայտարարություններին, թե Ապրիլյան պատերազմում չենք հաղթել, կորուստներ ենք ունեցել: Գեներալ-մայորն ասաց, որ ապրիլյան մարատական գործողությունների վերաբերյալ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի և ՀՀ ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին ծանոթ չէ:
Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված շենքի փլատակների տակից դուրս են բերել որոնվող երրորդ քաղաքացուն: Տեղեկությունը 168.am-ին փոխանցել են շենքի բնակիչները:
Հայաստանն ունի հստակ օրակարգ՝ դատական համակարգում հիմնարար ու խորքային բարեփոխումներ իրականացնելու, ՀՀ քաղհասարակության և միջազգային հանրության կողմից հավանության արժանացած ռազմավարական լրջագույն փաստաթղթեր և դրանց արդեն իսկ պրակտիկ իմպլեմենտացում՝ Դատական օրենսգիրք, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք։ Նման համոզմունք է հայտնել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ընդգծելով, որ Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում իրականացրած բարեփոխումների արդյունքում նախատեսվել է՝ բարեվարքության և գույքային դրության ստուգում, որն իրականացնելու լիազորությամբ օժտված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (կարծում եմ` առաջիկայում կտեսնենք այս բարեփոխման պտուղները)։
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի դեպքին, նշել է, որ իրավապահների կողմից պետք է տրվի ամենակոշտ գնահատականը: Այս մասին Գևորգյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
ՀՀ փաստաբանների պալատում այսօր «ԷՅՋՎԻԷՅՋ» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը և Սյուզաննա Խչեյանը ներկայացրեցին կորոնավիրուսի իրավական հետևանքների, կորոնավիրուսի ախտորոշմամբ մահացած անձանց մահվան հանգամանքների ու պատճառների պարզման և տուժողների իրավահաջորդների իրավունքների, շահերի վերականգնման, նրանց նյութական և ոչ նյութական հատուցման իրավական աջակցության վերաբերյալ մանրամասները։
Օգոստոսի 25-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 39-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա Բաբկեն Պետրոսյանին, որը տեղում մահացել է:
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է «ՀԱՄԱՍ» իսլամիստական շարժման անդամների հետ նախագահ Էրդողանի հանդիպումների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` ներկայացնելով երկրի Առողջապահության նախարարության տվյալները:
Էդմոն Զարգարյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից: Այս մասին Է․ Զարգարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Օգոստոսի 26-ի առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում, նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն: Քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է. վնասվել է շքամուտքում գտնվող 12 բնակարան։ ԱԻՆ փրկարարական ծառայությունը որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում։ Իրենց ուժերով կամ փրկարարների օգնությամբ շենքի փլուզված հատվածից դուրս է եկել մոտ 20 մարդ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տարոն Հակոբյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը տեղի կունենա Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում: Նիստին մասնակցելու համար ՌԴ կմեկնի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանի գլխավորած պատվիրակությունը:
Մեկնարկում է Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործով դատական առաջին նիստը. ՈՒՂԻՂ
Օգոստոսի 26-ին, ժամը 11։02-ին ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը վերսկսել է քաղաքացու որոնողական աշխատանքները։ Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին, ժամը 17։52-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին ժամը 14:00-ից Դաստակերտ քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Մարինե Մ․-ն (ծնված 1986 թ․) դուրս է եկել տնից և չի վերադարձել։ […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Սարգսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի Անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
Պայթյունի դեպքի վայրում ԱԻՆ աշխատակիցները շարունակում են աշխատանքները․ ՈՒՂԻՂ