![](/banners/BeFunky-design.jpg)
Կումանը լիարժեք վերահսկողություն է ստացել «Բարսայի» տրանսֆերների վրա
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/ruebf7463ab2d.jpg)
«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը լիարժեք վերահսկողություն է ստացել ակումբի տրանսֆերային քաղաքականության վրա:
Սա է Diario Sport կատալոնական հրատարակության այսօրվա համարի առաջին էջի թեման:
Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը բոլոր տրանսֆերների որոշումները փոխանցել է մարզչին: Ակումբը չի վաճառի այն խաղացողներին, որոնց մասնագետը համարում է առանցքային, և կբաժանվի նաև նրանցից, ովքեր նրա ծրագրերում ընդգրկված չեն:
Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, Կումանը «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսին ասել է, որ նրա վրա հույս չի դնում:
Սիրարփի Աղաբաբյան