Արցախի Հանրապետության համար առաջիկա հինգ տարիները Ռուսաստանի Դաշնության հետ առկա հարաբերությունների ընդլայնման և զարգացման շրջան են լինելու: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Ռազմինֆո-ի հացորդմամբ՝ օգոստոսի 23-ին մոլորված, այնուհետ ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի դեմ Ադրբեջանում քրեական օրենսգրքի 5 տարբեր հոդվածով կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։ Նշված հոդվածներով առավելագույնը 20 տարվա ազատազրկում է նախատեսվում։
Մալիում խռովարարները հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի՝ Մալիի կայունացման գծով բազմապրոֆիլ համալիր առաքելության (ՄԻՆՈՒՍՄԱ) ներկայացուցիչների, ինչպես նաեւ արտասահմանյան երկրների մի շարք պատվիրակությունների հետ: Այդ մասին վկայում են կազմակերպությունների հայտարարությունները եւ տեղական ԶԼՄ-ների տեղեկատվությունները:
Սոչիում ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել Աիբգա լեռնաշղթայի շրջանում, որտեղ, ըստ նախնական տվյալների, գտնվում էր չորս մարդ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է լրատվական մի աղբյուր:
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Դանիելյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի երդման արարողությունը։
«Հստակ է, որ առարկայացանկի փոփոխությունից մենք խոսելու ենք 2022-23 ուսումնական տարվա համար». ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Հայ եկեղեցու պատմություն առարկան այս տարվա առարկայացանկում ընդգրկվելո՞ւ է, թե՞ ոչ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հաղորդագրությունն այն մասին, իբր ՊԲ զինծառայողները գնդացիրներից և դիպուկահար հրացաններից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլը գյուղի ուղղությամբ:
Լիբանանի Պաշտպանության բարձրագույն խորհուրդը որոշել է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ հանրապետության սահմանի շրջանում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների պատճառով: Այս մասին հայտնել է Al-Jazeera հեռուստաալիքը:
Այսօր ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, և շենքը մասնակի փլուզվել է։
«Խաղաղության, անվտանգության եւ անդորրի պաշտպանության միջոցառումներին մասնակցել է առնվազն 16 750 մարդ: Առավել ակտիվորեն՝ Բրեստի եւ Գրոդնոյի մարզերում, ինչպես նաեւ մայրաքաղաքում եւ Մինսկի մարզում»,- ասված է հաղորդագրության մեջ: ՆԳՆ-ում հավելել են, որ բողոքի ակցիաների մասնակիցների թիվը չի գերազանցել 4 800-ը, 51 մարդ բերման է ենթարկվել:
««ՍՕՍ» մանկական գյուղ են հաճախել երեք ամիս ժամկետով: Մարզպետարանի մեր բաժին երբևէ չեն դիմել՝ ընտանիքի հետ կապված, մենք ինչ-որ աջակցություն տանք»,- ասաց Հարություն Քոչարյանը՝ հավելելով, որ խնամքի կենտրոնից նրանց ծնողներն են նորից հետ վերցրել ընտանիք:
Այն պացիենտները, որոնք կորոնավիրուսով հոսպիտալացվել են, մահանալու եռակի ավելի շատ շանսեր ունեն, եթե նրանց մոտ առկա է մետաբոլիկ համախտանիշը: Այդ մասին հաղորդել է Eurekalert կայքը՝ վկայակոչելով գիտնականների հետազոտությունը:
Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում որոշ ուղղություններով նախատեսվում է սկսել սերիական արտադրություն: Այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով: Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մերժեց Գագիկ Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը դատախազ Սարգսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ, որի հիմքում մինչդատական վարույթի ընթացքում դատախազի իրականացրած գործողություններն էին:
Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկել է «Կարգապահության պահապան» մրցույթը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթին մասնակցում են ռազմական ոստիկանության թիմեր Ռուսաստանից, Իրանից և Հայաստանից:
Ռուսական պետական պաշտպանական արդյունաբերության կազմակերպության` «Rostec»-ին կից «Vertolety Rossii» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին հայտարարել է, որ իրենք բաց են Թուրքիայի հետ ուղղաթիռների արտադրության հարցով համագործակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրատապ հանձնարարականով Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի ձագի սպանության վերաբերյալ համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՇՄ նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացում է նկատվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ին հիվանդանոցում բուժում էր ստանում 38 քաղաքացի, ներկա պահին՝ 41։ 42-ով ավելացել է նաև տնային մեկուսացման ցուցում ունեցող քաղաքացիների թիվը: Այս ընթացքում կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել Շիրակի մարզի 529 բնակիչ։ 61 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 39 դեպք:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Սարգսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետ։
«Հայփոստ» ՓԲ ընկերությունը պատրաստվում է դուստր կազմակերպություն հիմնել Չինաստանում: Այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 26-ի ցերեկը, 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի օգոստոսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ. · Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.00C (1998 թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.00C (1992 թ.) […]
Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ համատեղ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, վերջինիս մասնակցելու կամ ներգրավելու, հիշյալ խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր սխեմաներ:
Դատարանը հրապարակում է Գագիկ Խաչատրյանի գործով դատախազի բացարկի վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ
ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և«քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, տարբեր անձանց կողմից այդ խմբավորումներին մասնակցելու և «օրենքով գողի» և «քրեական հեղինակության»քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց՝ իրենց անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր խնդիրներին վերաբերող վեճերը լուծելու համար քաղաքացիների կողմից դիմելու հերթական դեպքերը:
«ԷՅՋՎԻԷՅՋ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Սյուզաննա Խչեյանը այսօր փաստաբանների պալատում ներկայացրեց կորոնավիրուսի իրավական հետևանքների, կորոնավիրուսի ախտորոշմամբ մահացած անձանց մահվան հանգամանքների ու պատճառների պարզման և տուժողների իրավահաջորդների իրավունքների, շահերի վերականգնման, նրանց նյութական և ոչ նյութական հատուցման հարցերով իրավական աջակցության վերաբերյալ մանրամասները։
Օրգանիզմի առողջությունը չի վերականգնվում առանձին մետաստազների հեռացմամբ, եթե չի վերացվում նաեւ հիմնական օջախը։
Ռուսաստանցի զինվորականները սիրիական բանակի զինծառայողների հետ համատեղ Դեյր-Էզ-Զոր նահանգում ժամանակավոր կամուրջ են գցել Եփրատ գետի վրայով: Այդ մասին լրագրողներին հայտնել է գետանցի ծառայության պետ Նիկոլայ Գլուխովը:
Քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ «օրենքով գողի» կարգավիճակ ստացած «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գ. Մ.-ն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն՝ ստանալով և պահպանելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը և հանդիսանալով այդ կարգավիճակով ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ՝ 2020 թ. փետրվարի 22-ից հետո շարունակել է պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը և ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման խնդրին վերաբերող վեճի՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով իրեն դիմած անձի օգտին լուծելը: