Բաժիններ՝

«Հիմա ես պետք է վերադառնամ «Բարսա»»․ Կոուտինիո

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, որի իրավունքները պատկանում են «Բարսելոնային», խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո (1։0):

«Ես դեռ չեմ մտածել իմ ապագայի մասին։ Մինչև այս պահը միայն եզրափակիչն էր մտքումս: Հիմա ես պետք է վերադառնամ «Բարսելոնա»: Կարող եմ ասել, որ ուզում եմ աշխատել և հաջողության հասնել: Տեսնենք, թե ինչ կլինի։

Մենք հիանալի մրցաշրջան անցկացրինք: Սկզբից թիմը շատ լավ պատրաստվեց, և կարծում եմ, որ «Բավարիան» արժանիորեն հաղթեց: Մենք շատ ուրախ ենք:

Ես Նեյմարին ասացի, որ նա հիանալի մրցաշրջան է անցկացնում, որ նա հիանալի ֆուտբոլիստ է: Նա շատ անգամներ է պայքարելու՝ ինչպես այս տիտղոսի, այնպես էլ՝ աշխարհի լավագույն խաղացողի մրցանակի համար»,- ասել է Կոուտինիոն «Movistar»-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը վստահում է Կոուտինիոյին և ցանկանում է իմանալ նրա ապագայի  ծրագրերի մասին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս