«Չէի էլ կասկածում, որ իմ հարցը պատասխան չի ստանա». Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և դիմելով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ մասնավորապես նշել էր.

«Հարց ՀՀ առողջապահության նախարարին՝

Արդյո՞ք ճիշտ է, որ Վրաստանի առողջապահության նախարարը առաջարկել է Ձեզ լայնածավալ օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարում, որից Դուք հրաժարվել եք և փոխարենը առաջարկել եք իրեն Հայաստանից գնել տեղական արտադրության թեստեր, ինչից նրանք իհարկե հրաժարվել են և փաստացի դադարեցրել համագործակցությունը Հայաստանի հետ:

Հ.Գ. Հարցս օդից վերցրած լուր չի, ինչպես հասկանում եք»:

168.am-ը կապ հաստատեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել փաստաբանի գրառումը, ինչին ի պատասխան՝ նա ասաց.

«Ես չեմ կարող հասկանալ՝ իր տեղեկությունները որտեղից են վերցվել, ինչ վերաբերում է երկու նախարարների խոսակցությանը, դրա մասին ինֆորմացիա տրամադրել ենք, և դրան հաջորդող քայլերը ևս կատարվում են: Չգիտեմ, թե ինչ նկատի ունի, գուցե իրենի՞ց ճշտեք, թե այդ օդից տեղեկությունները որտեղից է վերցրել»:

Մենք կապ հաստատեցինք նաև Տիգրան Աթանեսյանի հետ, ներկայացրեցինք ԱՆ խոսնակի կարծիքը տվյալ գրառման վերաբերյալ և հետաքրքրվեցինք, թե որտեղի՞ց նրան նման ինֆորմացիա.

«Ես պատկանում եմ այն սերնդին ու մարդկային այն տեսակին, որն ունի շատ ընկերներ, այդ թվում՝ Հայաստանից դուրս և այլազգի, որոնք իրենց երկրում շատ լուրջ դիրք են զբաղեցնում և կապեր ունեն: Ես չէի էլ կասկածում, որ իմ հարցը պատասխան չի ստանա»:

Հարց ՀՀ առողջապահության նախարարին՝Արդյո՞ք ճիշտ է, որ Վրաստանի առողջապահության նախարարը առաջարկել է Ձեզ լայնածավալ…

Gepostet von Tigran Atanesyan am Sonntag, 12. Juli 2020

 

Տեսանյութեր

Լրահոս