Իրանում առնվազն 140 բժիշկ ու սանիտար է մահացել կորոնավիրուսի պատճառով
Իրանում առնվազն 140 բժիշկ ու սանիտար է մահացել կորոնավիրուսի պատճառով: Այդ մասինհուլիսի 15-ին հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:
«Մոտավորապես հինգ ամիս մեր երկիրն ապրում է կորոնավիրուսի համավարակի հետ: Բուժանձնակազմն առանց դադարի ջանքեր է ներդրել, որպեսզի հսկողության տակ վերցնի այդ հիվանդությունը՝ շարունակելով բուժել հիվանդներին: Զբաղվելով դրանով՝ մեր հինգ հազար բժիշկներ ու սանիտարներ հիվանդացել են COVID-19-ով: Ցավոք, նրանցից 140-ը մահացել են»,-ասել է նա IRINN հեռուստաալիքի եթերում:
Ներկայում Իրանը, ինչպես հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին, վերապրում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Հիվանդության դեպքերի ընդհանուր թվաքանակը փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հայտարարեցին COVID-19-ի մասին, հասել է 264,6 հազարի, նրանցից 13,4 հազարը՝ մահացու ելքով:
Ապաքինվել է առնվազն 227,6 հազար մարդ: Հուլիսի սկզբից Իրանը երեք անգամ նորացրել է մեկ օրվա ընթացքում զոհերի ռեկորդը, վերջին անգամ՝ հուլիսի 9-ին, երբ իշխանությունները հայտնեցին 221 մարդու մահվան մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: