Հանրային քննարկման է ներկայացվում առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որն հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում` www.escs.am:

Նախագծում ներառված են «Հայոց լեզու»«Գրականություն»«Մայրենի»«Հայոց պատմություն»«Համաշխարհային պատմություն»«Հասարակագիտութուն»«Ես և իմ հայրենիքը»«Ֆիզիկական կուլտուրա»«Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն», «Օտար լեզուներ»«Մաթեմատիկա»«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ»«Ֆիզիկա»«Քիմիա»«Կենսաբանություն»«Աշխարհագրություն»«Բնագիտություն»«Բնություն»«Ես և շրջակա աշխարհը»«Տեխնոլոգիա», «Արվեստ»«Կերպարվեստ»«Երաժշտություն» առարկաների չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը։

Առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբերը ղեկավարել են՝

«Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի»- Թամար Ալեքսանյան,

«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը»- Լիլիթ Մկրտչյան

«Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «ՆԶՊ»- Էռնեստ Ավանեսով

«Օտար լեզուներ»- Քրիստինե Սողիկյան

«Մաթեմատիկա»-Նարինե Ռավոեվա

«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ»- Արթուր Խալաթյան

«Ֆիզիկա» – Արտաշես Թորոսյան

«Քիմիա»- Արմեն Գալստյան

«Կենսաբանություն» – Մերի Հովսեփյան

«Աշխարհագրություն»-Արմեն Հովսեփյան

«Բնագիտություն», «Բնություն»- Աստղիկ Խառատյան,

«Ես և շրջակա աշխարհը»- Լուսինե Ալեքսանյան

«Արվեստ», «Կերպարվեստ», «Երաժշտություն» – Մարիամ Պետրոսյան

Նշենք, որ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշիչը և ծրագիրը ամփոփման փուլում են և կհրապարակվեն առաջիկայում։ Հանրային քննարկման արդյունքում ստացված մասնագիտական առաջարկությունների, կարծիքների և դիտողությունների հիման վրա առարկայական չափորոշիչները և ծրագրերը կլրամշակվեն և կհաստատվեն։

ԿԳՄՍ նախարարությունը մասնագիտական համայնքներին կոչ է անում լինել ակտիվ, ծավալել շահագրգիռ և բովանդակային քննարկում։ Առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի վերաբերյալ քննարկումներն ուսուցչական համայնքի հետ նախատեսված են հետևյալ օրերին.

20.07.2020 թ.- «Հասարակագիտություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Ես և իմ հայրենիքը»:

21.07.2020 թ.- «Ֆիզիկա», «Հայոց լեզու», «Գրականություն», «Կենսաբանություն»:

22.07.2020 թ. «Քիմիա», «Բնագիտություն», «Օտար լեզուներ»:

23.07.2020 թ. «Արվեստ», «Տեխնոլոգիա», «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա»:

24.07.2020 թ. «Աշխարհագրություն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ֆիզիկական կուլտուրա» և «Շախմատ»:

Առաջարկություններն ըստ առարկաների խնդրում ենք ուղարկել կից ներկայացված էլեկտրոնային փոստերին.

«Հայոց լեզու» [email protected]
«Գրականություն» [email protected]
«Մայրենի» [email protected]
«Հայոց պատմություն»

«Համաշխարհային պատմություն»

«Հասարակագիտութուն»

«Ես և իմ հայրենիքը»

[email protected]
«Ֆիզիկական կուլտուրա»

«ՆԶՊ»

«Շախմատ»

[email protected]
«Արվեստ»

«Կերպարվեստ»

«Երաժշտություն»

[email protected]
«Օտար լեզուներ» [email protected]
«Ֆիզիկա» [email protected]
«Քիմիա» [email protected]
«Կենսաբանություն» [email protected]
«Աշխարհագրություն» [email protected]
«Բնություն»

«Բնագիտություն»

[email protected]
«Ես և շրջակա աշխարհը» [email protected]
«Մաթեմատիկա» [email protected]
«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ» [email protected]
«Տեխնոլոգիա» [email protected]

Տեսանյութեր

Լրահոս