Կառավարությունը 2 միլիարդ 646 միլիոն դրամ հատկացրեց ՀՀ մարզպետարաններին
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց 2019 թվականին սկսված, սակայն դեռևս չավարտված սուբվենցիոն ծրագրերը 2020 թվականին ավարտին հասցնելու նպատակով 2 միլիարդ 646 միլիոն դրամ ՀՀ մարզպետարաններին հատկացնելու մասին որոշումը:
«Շինարարական աշխատանքների վճարման համար մենք հիմա գումարը փոխանցում ենք մարզպետարաններին, որ մարզպետարաններն իրենց հերթին այն տրամադրեն համայնքներին: Խոսքը վերաբերում է 83 համայնքների թվով 106 սուբվենցիոն ծրագրերին»,- նախագծի մասին պարզաբանումներ ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ փոխանցեց իր տպավորությունը, որ այս տարի սուբվենցիոն ծրագրերն աննախադեպ ծավալ են ունենում:
«Կարծում եմ՝ այդ սուբվենցիոն ծրագրերն ամենակարևոր ուղղություններն են մեր տարածքային համաչափ զարգացման»,- նշեց վարչապետը:
Պապիկյանն էլ հավելեց, թե այս տարի հաստատվել է 701 ծրագիր, որի ընդհանուր գումարային հաշվարկը կազմում է շուրջ 44 միլիարդ դրամ, որի՝ կառավարության համաֆինանսավորման բաժինը կազմում է 24 միլիարդ դրամ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում