ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ է անցկացվում. ՈՒՂԻՂ
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու կառավարության անդամների հայտարարություններին։
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չորս տարի է՝ տղերքը չկան: Տղերքին սպանեցին և ցանկանում էին սպանության վայրում խրախճանք անել: Տղերքը դիրք էին պահում, մեր բոլորի կողմից իրենց վստահված դիրքը, և կյանքի գնով պահեցին դա:
Հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից երեկ վիրավորվել էր Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։ Իջևանում բացված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ուշ երեկոյան իրեն տեղեկացրել են՝ վիճակը կայուն է, տեղափոխվում է Երևան, կյանքին վտանգ չի սպառնում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Դավթյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:
Հանրահայտ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:
Երեկ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 36 զինծառայող, որից 20-ը հոսպիտալացվել և համապատասխան բուժօգնություն է ստացել, իսկ մյուս 16 զինծառայողներն ունեն թեթև վնասվածքներ՝ քերծվածքների ձևով: Մինչդեռ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր 20 վիրավորի մասին, Իջևանում բացված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը սրանում հակասություն չի տեսնում:
Թուրքիան խոստացել է գաղտնի պահել C-400 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) մասին տվյալները:
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն մտահոգութություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների կապակցությամբ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 16-ին երկրի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռավար հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի:
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Հայաստանին, «Ինտագրամ»-ի իր էջի կոչ արել դիմել սենատորներին, ներկայացուցիչներին Հայաստանին աջակցելու հարցով։
Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ անցնող գիշերը ՀՀ սահմանի ողջ երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել է հրադադարի մոտ 120 խախտում, կրակոց: Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր, այդ թվում՝ խոշոր տրամաչափի:
Հայաստանում հուլիսի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 33559-ի:
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի իրավիճակի վերաբերյալ։
Արծրուն Հովհաննիսյանը` վերջին ժամերի սահմանային վիճակի մասին. ՈւՂԻՂ
Հուլիսի 17-ին, ժամը 08:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին:
Ցավոք սրտի, այս տարվա մեր «ջրհեղեղը»` կորոնավիրուսի համավարակը, դեռ չի նահանջում, և մենք շարունակում ենք անզիջում պայքար մղել դրա դեմ:
Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արտակ Միրզոյանին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։
«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Տավուշի սահմանին տեղի ունեցող մարտական գործողություններին ու Բանակային 3-րդ կորպուսի քայլերին։
Հնդկաստանում նոր կորոնավիրուսային վարակով հիվանդության հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիոնը եւ հասել 1 003 832-ի:
Հուլիսի 17-ին, ժամը 04:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 97-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Հուլիսի 16-ին, ժամը 19:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Քննչական կոմիտեի նախագահի ղեկավարությամբ կատարվել են դեպքերի վայրերի զննություններ, զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորյային քննչական բաժնի և Տավուշի մարզային քննչական վարչության աշխատակիցներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ:
Նշվում է, որ անկախ իրավապաշտպան աշխատանքը վեր է հանել հավաստի տվյալներ 2020 թվականի հուլիսի 12-ից սկսած Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության վերաբերյալ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 16-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Տեղեկատվական տիրույթում ադրբեջանցիները ակտիվ գործողություններ են վարում։
Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է, և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն:
Հուլիսի 16-ին, ժամը 13:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։