Բաժիններ՝

Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Instagram սոցիալական ցանցի աշխատնքում խնդիրներ են առաջացել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին հաղորդվում է Downdetector ծառայության կայքում, որն ուսմունասիրում է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքը՛ Ամենից հաճախ Instagram-ի աշխատանքում խափանումից գանգատվում են օգտատերերն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում եւ Ավստրալիայում, ինչպես նաեւ Բրազիլիայում, Պերուում եւ Կոլումբիայում: Ռուսաստանում ամենից շատ գանգատներ ստացվում են Մոսկվայի բնակիչներից:

Ծառայության տվյալներով՝ օգտատերերի մեծ մասը խնդիրների է հանդիպում նորությունների ժապավենը կարդալիս (շուրջ 66 տոկոս), 18 տոկոսը չի կարողանում հրապարակումներ զետեղել, եւս շուրջ 15 տոկոսը չի կարողանում մտնել իր օգտահաշիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս