«ԱԻՆ-ի հրշեջ մեքենաները ուղարկվել են Տավուշի մարզ. մեկնել են նաև լրացուցիչ ուժեր». Ֆելիքս Ցոլակյան

Արտակարգ իրավիճակների նախարար ֆելիքս Ցոլակյանը կառավարության նիստում վարչապետին ներկայացրեց ԱՒՆ ուժերի կատարվող աշխատանքը Տավուշի մարզում, ասաց, թե մեր զինծառայողները ռմբակոծվող բոլոր գյուղերում աշխատում են բնակչության հետ։

«Մեր խնդիրն էնտեղ բնակչության անվտանգության ապահովումն է և միաժամանակ հրդեհների և ավերածությունների վերացումը: Հրդեհները եղել են արդեն, հրդեհներին մեր մեքենաները մոտենալու խնդիր ունեն, որովհետև կրակի տակ է: Էստեղ մենք ապահովում ենք բոլոր գյուղերը հրշեջ մեքենաներով, որ գյուղում լինի հրշեջ մեքենան (մենք տարբեր տեղերից մեքենան ուղարկում ենք էնտեղ), անձնակազմը կա, ամեն ինչը կա, և, բացի դրանից, լրացուցիչ ուժեր ենք Երևանից ուղարկել, որոնք մենակ ավերածությունների համար են գնացել, համապատասխան տեխնիկայով, գտնվում են Բերդի տարածաշրջանում»,- տեղեկացրեց Ֆելիքս Ցոլակյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարը նշեց նաև, որ խիստ հրահանգներ են տրվել խմբերով շրջագայելու վերաբերյալ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031