ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հուլիսի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հիմնականում արծարծվել են հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրված լարվածությունը, հատկապես, Թուրքիայի ռազմաքաղաքական բարձրագույն իշխանությունների կողմից միակողմանի և հակահայ հայտարարություններն ու Հայ Յեղափոխական Դաշնակցության աշխատանքները՝  ի զորակցություն հայկական պետականության ու բանակի:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրել է, որ ՀՅԴ Հայ դատի գրասենյակները  տարբեր պետություններում անմիջապես բարձրաձայնել են Ադրբեջանի սադրանքների և Թուրքիայի մեղսակցության մասին․ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և որոշ շրջանակներից կան դրական արձագանքներ հայկական մտահոգությունների վերաբերյալ։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը վերահաստատել է միշտ հայրենիքի, հայոց բանակի և հայ զինվորի կողքին լինելու կուսակցության հանձնառությունը:

Այս հեռախոսազրույցի մասին, իր ֆեյսբուքյան գրառման մեջ Արցախի նախագահը արձանագրել է. «Բարձր գնահատելով Դաշնակցության դերը համազգային շահերի պաշտպանության ու առաջմղման համատեքստում՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանին ներկայացրել եմ Արցախի իշխանությունների դիրքորոշումը քննարկված հարցերի վերաբերյալ»:

ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031