Բաժիններ՝

Նիդերլանդների 2 պատգամավոր Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ նամակ են հղել ՆԹ ԱԳ նախարարին

Նիդերլանդների խորհրդարանի երկու պատգամավոր համատեղ նամակ են ուղղել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարին՝ պարզաբանումներ հայցելով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանն ուղղված հայկական կողմի ամիսների շարունակվող ահազանգներին տրված ընթացքի և այլ հարցերի մասին:

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Քրիստոնեա-դեմոկրատական կոչ կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Մարթայն ֆան Հելվերտը և Քրիստոնեական միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ջոել Ֆորդևինդը համատեղ նամակ են ուղղել ՆԹ արտաքին գործերի նախարարին՝ պարզաբանումներ հայցելով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանն ուղղված հայկական կողմի ամիսների շարունակվող ահազանգներին տրված ընթացքի, Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ պարտավորությունների խախտումներով զորավարժությունների անցկացման, ուժի կիրառումը քաջալերող Թուրքիայի ապակառուցողական դերատակատարության մասին։

Մարթայն ֆան Հելվերտը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հարցեր են ուղղել Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունների վերաբերյալ: Պատգամավորը նշել է , որ Հայաստանի դեսպանությունը զգուշացրել է Նիդերլանդներին և Եվրամիությանը, որ ամեն ինչ դառնում է անկառավարելի:

Նա նաև հարց է ուղղել՝ Թուրքիան յուղ լցնու՞մ է կրակի վրա: «Ի՞նչ կարող ենք անել՝ կանխելու նոր պատերազմը՝ Եվրոպայի ծայրամասում»,-գրել է Հելվերտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս