Բաժիններ՝

Նոր iOS 14-ից մինչև նոր ֆանտաստիկ սերիալ․ կարևորը՝ WWDC 2020-ից

Բոլոր ամենահետաքրքիր նորությունները Apple-ի վերջին ներկայացումից:

iOS 14

1. iPhone-ում այժմ առկա են աշխատասեղանի համար նախատեսված վիդջետներ, որոնք ներկայացված են տարբեր չափսերով: Սրանցով iOS-ը սկսեց նմանվել Android-ին, ինչը շատ կատակների

առիթ է դարձել համացանցում։

2. Համակարգում ևս մեկ կարևոր նորամուծություն է հավելվածները ցուցակի կամ տեսակավորված թղթապանակների տեսքով ցուցադրելու հնարավորությունը: Թղթապանակներն իրենք կարող են ստեղծվել ինքնաբերաբար կամ ձեր կողմից։

3. Մեկ այլ կարևոր հայտարարություն է «նկարը նկարում» գործառույթը: Այն թույլ է տալիս ցուցադրել վիդեո նվագարկիչն այլ հավելվածների վերևում, որպեսզի անեք ձեր գործը և միաժամանակ դիտեք ձեր սիրելի սերիալը։

4. App Clips-ը ևս մեկ հետաքրքիր նորամուծություն է, որը թույլ է տալիս անհապաղ գործարկել հավելվածների սեղմված տարբերակները: Գործառույթը նման է Android-ի Instant Apps-ին։

5. Siri-ն,վերջապես, ամբողջովին չի արգելափակի էկրանը, այլ կհայտնվի էկրանի ներքևի մասում: Բացի այդ, այն այժմ կարող է ուղարկել ձայնային հաղորդագրություններ:
Կարևոր է նաև, որ զանգերը ևս չեն փակի ամբողջ էկրանը, այլ կցուցադրվեն միայն էկրանի վերևի մասում։

6. Եվ մեկ այլ հետաքրքիր նորամուծություն ներկառուցված համակարգի թարգմանիչն է: Սկզբում հայտարարվել է 11 լեզուների աջակցություն։ Հայերենը առայժմ ներառված չէ։

iPadOS 14

7. Վիդջետները հայտնվեցին նաև iPadOS-ում, բայց նոր կողային ժապավենը շատ ավելի հետաքրքիր է: Խոսքը կողմնակի ցանկի մասին է, որը պետք է պարզեցնի աշխատանքը շատ ստանդարտ Apple հավելվածների հետ:

8. Apple-ը նաև վերափոխել է որոնումը iPad-ում: Այժմ այն կարծես համընդհանուր Spotlight է և կարողանում է համացանցում որոնել կոնտակտներ, ծրագրեր և տեղեկատվություն:

9. Հավասարապես կարևոր նորամուծությունն է բրաուզերը և էլփոստը փոխելու հնարավորությունը: Կարող եք օգտագործել անալոգներ Google-ի և այլ ընկերությունների կողմից:

10. Ընդլայնվել են նաև Apple Pencil-ի հետ փոխգործակցության հնարավորությունները: Նոր Scribble գործառույթի միջոցով հնարավոր կլինի բառեր գրել ոչ միայն գրառումների և տեքստի խմբագրիչների, այլև ուղղակիորեն որոնման մեջ` համակարգը կհասկանա ամեն ինչ:

11. Նշենք նաև ծանուցումները մուտքային զանգերի համար: Այս հատկությունը օգտակար կլինի բոլորի համար, ովքեր iPad-ում երկար ժամանակ աշխատում են՝ մոռանալով սմարթֆոնի մասին:

watchOS 7

12. WatchOS 7-ում կան ավելի շատ տարբերակներ` հավաքագրումները հարմարեցնելու և դրանք հղումով կամ նույնիսկ AppStore-ի միջոցով փոխանցելու համար:

13. Հայտնվել է նաև ավելի քան ակտուալ գործառույթ։ Ժամացույցը կարող է վերահսկել, թե որքան հաճախ և որքան որակով եք լվանում ձեռքերը։

14. Վերջապես հայտնվեց քնի որակը վերահսկելու գործիք: Դա ձեզ հնարավորություն կտա ստանալ մանրամասն վիճակագրություն և առաջարկություններ:

macOS Big Sur

15. MacOS 10.16-ում թարմացվել են հավելվածների պատկերները և ավելացվել է հարմար նավիգացիա՝ վերաձևակերպված կողային գծերով, որն այժմ կարող է ցուցադրել ավելի օգտակար տվյալներ:

16. Mac-ում «հաղորդագրությունները» դարձել են iOS հավելվածի ուղղակի շարունակություն, որը դրսևորվում է՝ ինչպես դիզայնի, այնպես էլ՝ ֆունկցիոնալության մեջ:

17. Safari բրաուզերը նույնպես թարմացվեց. այն արագացավ, ստացավ ներկառուցված թարգմանիչ, գաղտնիության նոր պարամետրեր և էջերի նախադիտումները ցուցադրելու հնարավորություն։

Apple Silicon

18. WWDC-ում Apple-ը ներկայացրեց Mac-ի առաջին ներքին պրոցեսորը: Բոլոր ստանդարտ ծրագրերը և որոշ գործընկեր ծառայություններ արդեն հարմարեցված են դրա համար: Բացի այդ, այն թույլ է տալիս գործարկել ծրագրեր iOS-ի և iPadOS-ի համար:

AirPods Pro-ի թարմացումը

19. AirPods Pro-ը կստանա եռաչափ ձայնի աջակցություն 5.1 ձևաչափով և օգտագործված սարքերի միջև ինքնուրույն անցման հնարավորություն:

Նոր սերիալ՝«Հիմնադրում»

20․Մի շարք ծրագրերից բացի, ընկերությունը ներկայացրել է նաև նոր սերիալ՝ «Հիմնադրում»։ Սերիալը հիմնված է Այզեկ Ազիմովի վեպերի վրա։ Այն շատ խոստումնալից է, և, ըստ մասնագետների, կարող է դառնալ նոր ֆանտաստիկ շարք։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս