Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները, դիմահարդարները, տնօրենն ու թատրոնի այլ ներկայացուցիչներ տեսանյութ են հրապարակել համացանցում, որում հորդորում են հասարակությանը կրել դիմակ, փրկել կյանքեր:
Հայաստանում համակարգիչների օգտատերերի 1,1%-ը 2020-ի հունվար-մարտին ենթարկվել է բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 0,9%, իսկ Ադրբեջանում՝ 1,4%։
Մոսկվայում կանխատեսվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում հանգստյան օրերին:
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Բրյուսելից անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին` ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունում է «Արսենալին»։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Հայաստանը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը՝ դրանով իսկ հիմնովին վատթարացնելով իր հեղինակությունը»,- այս մասին գրում է «Կավկազսկիյ ուզել» պարբերականը՝ վերլուծելով կորոնավիրուսային համավարակի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում։ Պարբերականը նախ հիշեցնում է, որ հունիսի 15-ին ՈՒկրաինայի Առողջապահության նախարարությունը կազմել է այն երկրների ցանկը, որտեղ Covid-19-ի տարածումն էական մասշտաբների է հասնում, և «կարմիր գոտում» են հայտնվել 50 երկրներ, որտեղ հիվանդության ակտիվ դեպքերի թիվն ավելին է, քան 40-ը՝ 100 հազար բնակչի շարքում։ Հայաստանը, ըստ հոդվածագրի, այդ գոտում է հայտնվել, ավելին, Հայաստանն այդ ցուցակում աշխարհում վեցերորդն է։ Տվյալ պարբերականը 2 շաբաթ առաջ վերլուծել է իրավիճակի պատճառները։
«Հետսովետական Հայաստանի ապագա պատմաբանները, կառուցելով այս երկրի անցյալի վառ բեկումնային իրադարձությունների քրոնիկոնը, դժվար թե շրջանցեն 2020 թվականի հունիսի 16-ը։ Եվ հարցը միայն այն չէ, որ այդ օրը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվեց կուսակցության ղեկավար և խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավար, այլև երկրի ամենահարուստ անձանցից մեկը։ Գագիկ Ծառուկյանը եղել է ու կմնա իշխանության և բիզնեսի միջև սիմբիոզի խորհրդանիշ, որը հանդիսանում է հետսովետական կապիտալիզմի զարգացման որոշիչ գործոն»,- այս մասին ռուսական «Կոմերսանտ» պարբերականում տպագրված իր հոդվածում գրում է ռուս հեղինակավոր քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ դատավոր Ռոբերտ Պապոյանը քննել է Աբրահամ Մանուկյանի ձերբակալման իրավաչափության հարցը և այն ճանաչել է ոչ իրավաչափ: Հետևաբար Աբրահամ Մանուկյանին ազատ են արձակել:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին ներկա գտնվելու հրավերը:
Գատուզոյի թիմը կարգով ակնհայտորեն զիջում է «Յուվենթուսին», կարանտինային ընդմիջումը դժվար թե լուծի թիմի խաղի բոլոր խնդիրները, ուստի «Ծեր սենյորան», անշուշտ, ավելի շատ շանսեր ունի գավաթի խաղարկության համար:
«Այսօր ես լսում եմ հայտարարություններ ԲՀԿ մեր գործընկերներից, որ՝ նախկինների հետ ճանապարհ չենք գնալու, մենք գնալու ենք այն ուժերի հետ, որոնք ժողովրդի կողմից ընդունելի են, և այլն… հերթական նույն սխալն են իրականացնում, որովհետև էլի վախենում են: Եթե այսօր կա մեկ-երկու չվախեցող միավոր, դրանցից մեկը ՀՀԿ-ն է, որովհետև գաղափարական է, սկզբունքային է, գիտի պետության և պետականության կարևորությունը, իսկ մյուսները վախերի մեջ են: Հիմա երբ ԲՀԿ մեր գործընկերները նման հայտարարություն են անում, դա ծիծաղելի է, որովհետև այդ բոլոր հայտարարություններ անողներն անցած տարիներին ավելի շատ են ՀՀԿ-ի հետ ճանապարհ գնացել, քան Մարգարիտ Եսայանը: Մի հատ հարցրեք՝ ՀՀԿ-ն ուզո՞ւմ է ձեզ հետ ճանապարհ գնալ: Երբ մարդը դավաճանում է մի անգամ, նա կդավաճանի անվերջ»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից։ Վերջինս հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ փաստաբանները կխսեն:
Սուրճ բաժանելու ժամանակ, երբ դալանի մոտով անցել եմ, թեքվել եմ ձախ՝ տղաներին ջուր ու սուրճ եմ տվել, ուզել եմ իջնել ներքևի խաչմերուկի կողմը՝ ծանոթ ավտոտեսուչներին ևս ջուր ու սուրճ տալու, բայց ոչ ճիշտ ժամանակին ոչ ճիշտ տեղում հայտնվեցի։ Ինձ ալուկուլ արեցին, ոստիկանին ասացի, որ թողնի, քանի որ վզիս շղթայից է բռնել։ Մեկը վզիցս էր բռնել, մեկն էլ մեջքիցս էր հրում։ Որ հրեց՝ կտտոցը եկավ։ Գոռում, ասում եմ՝ ախպերս, ցեպս․․․։
Ցավով տեղեկացանք, որ այսօր մահացել է մեր գործընկեր, լրագրող, թարգմանիչ Նելսոն Ալեքսանյանը: Լուսավոր ու պայծառ մարդ, ով բարությամբ էր լցնում շուրջբոլորը:
Վերջերս ընտրված Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը շարունակում է իր խնդրահարույց հրապարակային հայտարարությունները՝ դրանով իսկ հակադրվելով Ստամբուլի հայ համայնքին և աշխարհասփյուռ հայությանը: Մի քանի ամիս առաջ նա քննադատական մեկնաբանություններ արեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ:
Պատասխանից պարզ է դառնում, որ ԱՆ-ն կորոնավիրուսի անվճար թեստավորման համար միայն մեկ մասնավոր բժշկական կենտրոնի՝ «Աստղիկ» ԲԿ-ի հետ է համագործակցում, որի անունն էլ կապվում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հետ: Մեր մյուս հարցին, թե թեստերի քանի՞ տոկոսն է իրականացվում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում, և քանի՞սը՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, պատասխանել են.
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը լրագրողներին ասաց, որ ներսում իրավական գործընթաց է կատարվում, մանրամասներին չի տիրապետում, և երբ այն մոտենա իր ավարտին, կամ կունենան որոշակի տեղեկություն, կհայտնեն:
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշումներ է ստորագրել որոշ տնտեսվարողների գործունեությունը արգելելու վերաբերյալ։
«Կուսակցության գործունեությունն արգելում են Սահմանադրական դատարանի որոշմամբ, Նիկոլ Փաշինյանն այդպիսի իրավասություն չունի, Նիկոլ Փաշինյանը թող կարդա երկրի Սահմանադրության համապատասխան հոդվածը»:
2017 թվականին ես մի օրենքի նախագիծ էի գրել, որ այն կուսակցությունները, որոնք կպարզվի, որ համակարգված ձևով ընտրակեղծիքներ ու ընտրակաշառքներ են իրականացրել, դրանց գործունեությունը պետք է կասեցվի:
«Եթե մենք ուսումնասիրում ենք այս իշխանության պաշտոնավարման ընթացքում տարբեր ուժերի կողմից արված հայտարարություններն ու դրանց արձագանքները, ապա տեսնում ենք, որ որոշակի ժամանակ անց իշխանությունն այդ կոչերին հետևում է, այլ բան է, սակայն՝ ուշացումով։ Այնպես որ, ընդդիմադիր ուժերը հիմա կոչ են անում, որ այս կառավարությունը պետք է անհապաղ հեռանա։ Վստահ եմ՝ այս իշխանությունը վաղը ներողություն է խնդրելու ամբողջ պետական կառավարման համակարգի հերն անիծելու համար։ Այս իշխանությունը հավաքելու է իր իրերն ու չքվի՝ ուզի՞ դա, թե՞ ոչ։ Նիկոլ Փաշինյանն այլ ճանապարհ չունի, ուզի թե չուզի՝ պետք է դիմի այդ քայլին, և որքան շուտ՝ այնքան լավ իր համար»,- ասաց Բաբայանը։
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Լեգանես»-ին:
Լրագրողները ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից փորձեցին պարզել՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ԲՀԿ-ն, եթե դատարանը Գագիկ Ծառուկյանին երկամսյա կալանավորման որոշում կայացնի, և ի՞նչ՝ եթե մերժվի միջնորդությունը: Հարցերին ի պատասխան՝ պատգամավորն ասաց, որ իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման արդյունքում ցանկացած սցենարի պատրաստ են: Ի դեպ, նա վստահեցրեց, որ Ծառուկյանը մասնակցելու է դատական նիստին:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն այսօր, ԵԽ Նախարարների կոմիտեին ներկայացնելով Հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին զեկույցը, անդրադարձել է նաև Հայաստանի հետ Հանձնաժողովի համագործակցությանը։
«2018 թվականին, երբ ԲՀԿ ներկայացուցիչները մեր Կառավարության կազմում էին, քրեական գործ էր հարուցվել ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի դեմ, որից հետո Էդուարդ Բաբայանը կալանավորվել է, այնուհետև գործն ուղարկվել է դատարան, որից հետո կայացվել է մեղադրական դատավճիռ: Սա՝ այն ժամանակ, երբ իրենք իշխանության մեջ էին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է: