Իսպանիայի կառավարությունը հանձնարարել է անցկացնել կեղտաջրերի և լողափերի ջրերի ուսումնասիրություն կորոնավիրուսի առկայությունը պարզելու համար:
Ֆրանսիայում «L’Unédic» կազմակերպությունը, որը պատասխանատու է գործազրկությունից ապահովագրելու գործընթացի կառավարման համար, կանխատեսում է 900 հազար աշխատատեղի վերացում 2020 թվականի վերջին:
«Facebook» սոցիալական ցանցը կծախսի 200 միլիոն դոլար՝ աջակցելու սևամորթներին պատկանող բիզնեսին և կազմակերպություններին:
Հունիսի 18-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, գլխի շրջանի բազմակի կտրած, արնահոսող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Արփինե Հովհաննիսյանն է։
«ԲԴԽ-ն չպետք է ՍԴ որոշումը գործադրեր, որ բոլոր դատավորները դառնաին անպատժելի։ ԲԴԽ-ն արեց մի բան, որի արդյունքում Հայկ Նահապետից սկսած մինչև 2020 թվականի մայիսի 2-ը բոլոր դատավորները դարձան անպատժելի»։
«Իմ պաշտպանյալը գտնվում է անօգնական վիճակում այնքանով, որքանով բուժում չի ստանում։ Հայաստանում, ըստ բժիշկների գրության, ստանում է միայն հիվանդությունները կոնսերվացնելու բուժումներ, մասնավորապես՝ տասնյակների հասնող հիվանդությունները կոնսերվացնում են համապատասխան դեղամիջոցներով։ Արդեն տևական ժամանակ է, որ առողջության հետ կապված բուժում չի ստանում, որովհետև տևական ժամանակ ստանալով բուժում, նրա առողջական վիճակը ոչ միայն չբարելավվեց, այլև հիվանդություններն ավելացան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
«Ցավոք, Հայաստանը փորձում է խաղալ մի խաղ, որտեղ իր քաշային կարգը չի հերիքում, որովհետև եթե դու ուզում ես եվրոպական ստանդարտնեով համալսարաններ ունենալ, դրա համար փող պետք է ներդնես»,- նշեց կրթության փորձագետը։
Իտալացի գիտականներն ասում են, որ երկու քաղաքների կեղտաջրերը կորոնավիրուսի հետքեր են պարունակել դեռ դեկտեմբերին՝ երկրում առաջին դեպքի հաստատումից շատ առաջ:
«Պատճառները մի քանիսը կարող են լինել. առաջին՝ հետաքրքիր կերպով դա համընկավ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հետ: Չի բացառվում, որ, ինչպես միշտ, այդ պահին էլ Նիկոլ Փաշինյանն ունեցել է ներվային նոպա և այդ պահին էլ որոշում է կայացրել չմեկնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի՝ ՎԶՄԲ միջև 2020թ. ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի սահմանադրականության հարցը որոշելու խնդրանքով։
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների թիվն ավելացել է, ուստի անհրաժեշտություն է առաջացել կիսաբաց ռեժիմով դատապարտյալների քանակով պայմանավորված՝ նոր, ավելի մեծ տարածք վերակառուցելու համար:
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ մասնագետները Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայում շարունակում են համատեղ իրականացնել կորոնավիրուսային հիվանդության հետազոտություններ` ՊՇՌ թեստերի միջոցով։
Այս գումարի անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ, ըստ ՀՔԾ-ի ներկայացրած նախագծի, ծառայությունը համալրվել է ևս 7 նոր հաստիքով, ուստի կազմը համալրած աշխատակիցներին համապատասխան աշխատավարձ ու պարգևավճար հատկացնելուն էլ կուղղվի տրամադրվող գումարը։
«Անդրանիկ Գևորգյանը 75 տարեկան է, որևէ պաշտոն չի զբաղեցնում: Նախաքննական գաղտնիքի հանգամանքը հաշվի առնելով՝ ես չեմ կարող մանրամասն տեղեկություններ հայտնել այս գործով, բայց այնուամենայնիվ, կարող եմ վերահաստատել, որ Անդրանիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքն ամբողջովին ապօրինի է և անհիմն»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հորը՝ Անդրանիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքին՝ հավելելով, որ դա գնահատում են՝ որպես Արմեն Գևորգյանին առաջադրված ապօրինի մեղադրանքի շարունակություն:
Շուրջ երեսուն տարի մենք ազգովի հպարտացել ենք հայոց բանակով, իրավացիորեն համարել տարածաշրջանում ամենամարտունակը, որը մեր Հայրենիքն ու մեր ժողովրդին պաշտպանելու սրբազան գործը մշտապես պատվով ու պատասխանատվությամբ է կատարել:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզում կատարված բնակարանային գողության և գողության փորձի դեպքերը:
Ռուսաստանի ֆուտբոլի վերսկսված առաջնության 23-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց Կազանի «Ռուբին»-ին:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է մայիսի վաճառքների հիման վրա:
Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել դասական և շարքային շանտաժիստ: Նա ամեն ինչին հասել է միայն շանտաժի միջոցով. Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Եթե մենք ունենք խնդիր, այսպես ասած, միջազգային խաղի կանոնները հասկանալու, մեր գործընկերների հետ մեր հարաբերությունները լավ մակարդակի պահպանելու և դա բարելավելու հարցում, բնական է, որ առաջանալու են տարատեսակ այլ խնդիրներ։ Բնական է նաև, որ Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի միջամտությամբ մեզ համար շարունակվելու է նորանոր խնդիրներ ծագել, չի բացառվում, որ այդ խնդիրները նաև ինչ-որ պահի վերաբերեն Հայաստանի հարաբերություններին ուղիղ առումով։ Առանց այդ էլ մեր հարաբերությունները պրոբլեմատիկ են, բայց կարող են ավելանալ նոր բաղադրիչներ։ Ընդհանուր առմամբ, երբ մենք նայում ենք մեր արտաքին քաղաքականությանը, ապա տեսնում ենք, որ տարբեր երկրների հետ մենք ունենում ենք լրջագույն խնդիրներ։
«Դժվարին ժամանակներում օգնությունը Հայաստանի ժողովրդին լավ ապագայի երաշխիքն է». Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հղած այս ուղերձի հետ միասին այսօր Սերբիայից Հայաստան հասավ մարդասիրական օգնությամբ՝ բժշկական սարքավորումներով ու պարագաներով բեռնված երկրորդ ինքնաթիռը:
Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը և ազատ արձակեց նրան։ Դատարանը որոշեց Ռ․Քոչարյանի նկատմամբ կիրառել գրավ 2 մլրդ դրամի չափով։
ԽՄԿԿ-Կոմունիստական կուսակցությունների միության կենտրոնական խորհուրդը, որի կազմում ներառված են հետխորհրդային տարածքի շուրջ 2 տասնյակ կումունիստական կուսակցություններ, իր մտահագությունն է հայտնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման կապակցությամբ: ՌԴ Կոմունիստական կուսակցության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի իշխանությունը հաշվեհարդար է տեսնում մի անձի նկատմամբ, որը ձեռք է բերել Հայաստանի ժողովրդի […]
Կորոնավիրուսային վճարովի թեստավորման անթույլատրելիության մասին Առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց մեկ ամիս առաջ: Ըստ հայտարարության՝ վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, «քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ», և լաբորատորիաները կարող են գնել և կիրառել տարբեր զգայունություն և մասնահատկություն (սպեցիֆիկություն) ունեցող թեստ-հավաքածուներ՝ կասկածի տակ դնելով ստացված արդյունքների հավաստիությունը, բուժման ճիշտ մարտավարության ընտրությունը և արդյունավետությունը, ինչպես նաև անորոշություն առաջացնելով վարակի վերահսկմանն ուղղված հետագա միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցում։
Հունիսի 20-ին, ժամը 14։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի 3-րդ փողոցում՝ էլեկտրական սյան վրա, այրվում է արագիլի բույն:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 24-րդ տուրի շրջանակներում մրցեցին «Նոա»-«Լոռի» և «Շիրակ»- «Արարատ-Արմենիա» զույգերը:
Գագիկ Սուրենյանը նշանակվել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ։
Հունիսի 10-ին ոստիկանություն զանգած Խաչաղբյուր գյուղի բնակիչը հայտնեց, որ իր անասնագոմից գողություն են արել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2016-ին Ստեփանակերտի օդն անպաշտպան է եղել, մինչդեռ այսօր Արցախի օդն ամբողջությամբ պաշտպանված է՝ ընդգծելով, թե պատահական չէ, որ 2019 թվականը բանակի սպառազինության առումով համարել է շրջադարձային: