«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 10-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 17.30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 4-րդ թաղամասի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար և Արծվանիստ համայնքների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Սյունիքի մարզի Գորհայք գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Բողոքի ցույցեր են Թեհրանում Հայաստանի դեսպանատան առաջ: Տասնյակ մարդիկ իրենց բողոքն են հայտնում Երևանում Իսրայելի դեսպանատան բացման կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է հոր կողմից տասնվեց տարին չլրացած դստեր հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Էգեյան ծովում ու Միջերկրական ծովի արևելքում Անկարայի ապօրինի գործողությունների պատճառով շարունակվում են լարված մնալ հարաբերությունները Թուրքիայի ու Հունաստանի միջև։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ եկեղեցում շինարարական աշխատանքներ իրականացնող անձանց նկատմամբ Արարատ գյուղի բնակչի կողմից սպանության փորձ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Իհա՛րկե, այս ազատումների մեջ ստորջրյա հոսանքներ կան, սակայն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է նոր տեսարաններ ապահովել հանրության համար, քանի որ այլևս հաց չի կարողանում տալ, ուստի պետք է պատճառներ գտնել իրավիճակից դուրս գալու համար։ Նիկոլ Փաշինյանը մնացել է իր միակ գործիքի հույսին՝ ռեպրեսիաներ, նոր քաղաքական ձերբակալություններ. և գուցե նաև այս համատեքստում ԱԱԾ-ի և ոստիկանության գործողությունները նրան չեն գոհացնում»,- ասաց Շարմազանովը։
168.am-ը ահազանգեր է ստանում կորոնավիրուսի համաճարակի պայմաններում աղանդավորական կառույցների ներկայացուցիչների կողմից շարունակվող հավաքների մասին, ինչը հանգեցրել է վարակի տարածմանը։
ՀՀ պարետը որոշում է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող սահմանափակման վերաբերյալ։
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով իրականացնել տարաբնույթ միջոցառումներ:
«Նրանք շատ լավ գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր ամբողջ իշխանությունը: Այս 2 տարիների ընթացքում նա մսխեց իր դիվիդենտները և հիմա ոչինչ չունի: Մարդիկ շատ լավ հասկանում են, որ Նիկոլը մեր երկիրն ու պետականությունը բերել-կանգնեցրել է լուրջ խնդրի առաջ, և շատ մեծ վտանգներ են մեզ սպասվում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում տվյալներ է հրապարակել երկրում գրոհայինների թվի վերաբերյալ, որոնք պետք է սպանվեն թուրք ուժայինների կողմից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հունիսի 6-ին բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ ստացվեց, որ գանգուղեղային տրավմայով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 50-55 տարեկան մի տղամարդ։
«Կան մի շարք կետեր, որոնք նա Սերժ Սարգսյանից ժառանգել է՝ բազմավեկտորությունը, ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Սրանք Սարգսյանի ժառանգությունն են։ Իսկ հայ-ռուսական քաղաքական գործընկերությունը Ռոբերտ Քոչարյանի ժառանգությունն է, սահմանապահ զորքերը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժառանգությունը»,- ասաց Կոլերովը։
Մադրիդի «Ռեալ»-ը և թիմի պաշտպան Սերխիո Ռամոսը համաձայնության են եկել նոր պայմանագրի հարցում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 9-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը այսօր ԱԺ-ում՝ պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի սպանության հանգամանքների բացահայտման վերաբերյալ քրեական գործին:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքում տվյալներ էին ստացվել, որ հունիսի 5-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արարատ գյուղի վարչական տարածքում կառուցվող եկեղեցում շինարարական աշխատանք կատարող հինգ տղամարդկանց ուղղությամբ կրակոցներ են արձակել:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Այս պահին վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
«Դա մի կառույց է, որտեղ պիտի աշխատեն մարդիկ, որոնք պաշտոնի հասել են քրտնաջան աշխատանքի արդյունքում, ինչ-որ ճանապարհ են անցել: Այս կառույցում չի կարող «օդից մարդ ընկնել», և այն էլ՝ ղեկավարի պաշտոնը զբաղեցնել: Ես այդ անձնավորությանը չեմ ճանաչում, գուցե շատ լավ մարդ է, խելացի, բայց այս կառույցում, կրկնում եմ, ղեկավար պաշտոնում «օդից մարդ ընկնել» չի կարող, այլ պետք է լինի դրա մեջ թրծված և համապատասխան ճանապարհ անցած մեկը, որը գիտի՝ ինչ է գաղտնիքը, ազգային անվտանգությունը, երկրի շահը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
Գերմանական «Հոֆենհայմ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալֆրեդ Սխրոյդերը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:
Ապացուցված է այն ճշմարտությունը, որ ժողովրդի կողմից իշխանության նկատմամբ անվստահություն առաջանում է իշխանակիրների հակասական դրսևորումներից ու հայտարարություններից։ Փաստ է այն, որ պետության ղեկավարը պարտավոր է՝ իր գործողություններում լինի հստակ, այլ ոչ թե զբաղվի փարիսեցիությամբ կամ ամենօրյա ռեժիմով հակասի ինքն իրեն։ Այն, ինչ տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում, չի համապատասխանում ոչ մի քաղաքագիտական թեորեմի, ավելին՝ տրամագծորեն հակառակ կիրառելիություն է դրսևորում։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտումը հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, հաճախ նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցություն է պահանջում:
«Արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատում է գերծանրաբեռնված». պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է։
«Նախ մեր նպատակը պարտադրելը չի, այլ մեր նպատակը իրազեկվածությունը բարձրացնելն է և մեր սիրելի հայրենակիցների հետ համագործակցելը համավարակի կանխարգելման առումով։ Ինչ վերաբերում է արտակարգ դրության երկարացմանը, այո, կա այդպիսի հավանականություն, և բավականին մեծ է այդ հավանականությունը: Կարծում եմ, որ, այո, արտակարգ դրությունը կերկարացվի»:
Արդեն երկար ժամանակ է, ինչ հայաստանյան 6 բարձրագույն հաստատություններում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարներին այդպես էլ չեն գալիս փոխարինելու ռեկտորները: Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դեռևս ղեկավարում են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները: