«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 5-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աղյուսագործների, Ռոստոմի, Արհեստավորների, Տոլստոյ փողոցների, Ալեք Մանուկյան 1-17, Քոչարի 1-20, Վարդանանց 22, Տիգրան Մեծի 23-31, Քաջազնունու 10-30, Քրիստափորի 20-90, Նար-Դոսի 20-66, Զավարյան 80-86 համարների ջրամատակարարումը:
Հունիսի 3-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Տարոնի բաժին մի թոշակառու կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, իր բնակարան այցելած համաքաղաքացին, օգտվելով իր վատառողջ լինելու հանգամանքից, վերնաշապիկի գրպանից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը, 43.000 դրամ ու դիմել փախուստի:
Հայաստանցի օգտատերերի համակարգիչների 0,26%-ը 2020-ի հունվար-մարտին ենթարկվել է վնասաբեր շորթող-գաղտնագրող ծրագրերի գրոհների այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,29%, իսկ Ադրբեջանում՝ 0,81%. վերջինս 9-րդն է այն երկրների ցանկում, որտեղ շորթող տրոյացիների գրոհներին բախված օգտատերերի բաժինն ամենամեծն է։
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները չեն համաձայնի աշխատավարձերի կրկնակի կրճատմանը:
Բացի TWS Neo նոր ականջակալներից, vivo-ն նաև հայտարարել է ֆլագմենային 5G սմարթֆոնի՝ X50 Pro +-ի մասին, որն ուղղված է բջջային լուսանկարչության սիրահարներին:
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա առաջիկա շաբաթվա ընթացքում՝ ես դուրս կգամ քաղաքականությունից». Արմեն Աշոտյան
Երեք օր փորձեցինք հասկանալ Ստփանակերտում և հարակից շրջաններում «5-րդ ալիքի» հեռարձակումը դադարեցնելու պատճառները: Այն ինչ փաստեցինք, տհաճ է, ավելին չեմ բարձրաձայնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «5-րդ ալիք» Հ/Ը-ի տնօրեն Հարություն Հարությունյանը։
Հունիսի 3-ին, ժամը 15.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 23-ամյա մի բնակիչ:
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի տարածաշրջանում սպասվում է հուլիսյան տապ:
«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգը, որը վարձավճարով է հանդես գալիս «Բեշիկթաշում», խոսել է դեպքերի մասին, երբ ինքը բախվել է ռասիզմի խնդրին։
Անընդունելի է Հայաստանում գույքահարկի բարձրացումը այս փուլում և այն դեպքում, երբ երկրում ունենք 26 հազար դրամ թոշակ ստացող թոշակառու, չունենք օրենսդրություն, որով 68 հազար դրամ ստացող մարդը չի հարկվի, պաշտպանված կլինի, ուստի այս և այլ հարցերը չլուծած՝ գույքահարկի մի քանի անգամ ավելացումը բերելու է ընդհուպ մինչև քաղաքական լարվածության։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը:
Հունիսի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին են բերել Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 17-ամյա մի բնակչի:
Adidas-ը կդադարի աշխատել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ:
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Մոնրեալի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր Լևոն Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել էր Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի և Նիկոլ Փաշինյանի՝ հայրենական կորոնավիրուս ախտորոշող թեստեր արտադրելու գաղափարին՝ համարելով այն ավանտյուրա:
Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է Նեյմարին գնելու մտադրությունից:
168.am-ի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեում Դավիթ Անանյանի հրաժարականը միակը չէ, պարզապես մյուսների կապակցությամբ դեռևս հայտարարություններ և պաշտոնական հաղորդագրություններ չեն տրվել:
2020թ. հունիսի 3-ին՝ ժամը 23:50-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 44-ամյա բնակիչ։
«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգը, որը վարձավճարով հանդես է գալիս «Բեշիկթաշում», կարծում է, որ դպրոցներում պետք է լինեն ռասիզմի դեմ պայքարի դասեր:
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ԱԺ-ից պահանջում է հատուկ նիստ գումարել մինչև արտակարգ դրության ավարտը։
Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելանում է հարյուրներով, դրան զուգահեռ՝ ավելանում են նաև մահվան դեպքերը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ահազանգում է, որ հայաստանյան հիվանդանոցների մահճակալային ֆոնդն այս տեմպերով շարունակելու պարագայում կարճ ժամանակ անց կսպառվի, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր հայտարարեց, որ արդեն հասել ենք մի իրավիճակի, որ կան մարդիկ, որոնք հոսպիտալացման են ենթակա, սակայն չենք կարողանում նրանց հոսպիտալացնել։
«Արդեն երկու օր է՝ գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման հանրային վերահսկողության հարթակը, և այդ հարթակի բերած տեղեկատվությունը մեզ տալիս է պատկերացում, թե ինչու է տեղի ունենում այս ամենը: Պատասխանը պարզ և միանշանակ է՝ հակահամաճարակային կանոնների համատարած և զանգվածային չպահպանումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ ընտանիքով անցել են մանրամասն բժշկական զննություն և այս պահին որևէ ախտանիշ չունեն, այսինքն՝ վիրուսն անցնում է անախտանիշ պայմաններում, չունեն ջերմություն, թոքաբորբ կամ նման երևույթ:
Հանրապետությունում համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ:
«Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը և նրա օգնական Վիկտոր Լոսևը հեռացել են ակումբից։
Վերջին օրերին բոլորս ականատես ենք լինում աննկարագրելի թվով վարակման դեպքերի, որոնք գրեթե ամենօրյա ռեժիմով ավելանում են, սակայն իշխանության վարքագծում ոչ մի էական փոփոխություն ու հստակություն այդպես էլ տեղի չի ունենում, ավելին՝ շարունակվում է նույն արհամարհական ու մուննաթ ինտոնացիայով ստեղծված իրավիճակի համար մեղավորներ փնտրել։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների ծառայությանը վերաբերող տեղեկատվություն կարող եք ստանալ առցանց եղանակով։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտարարեց, որ հանձնաժողովն արդեն ավարտել է աշխատանքը:
Հայկական, բելգիական և ֆրանսիական համատեղ արտադրության «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը, որի ռեժիսորն է Նորա Մարտիրոսյանը, ընդգրկվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի The First Features մրցութային ծրագրում։