«Տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրում են այս կամ այն երկրի գործակալ լինելու մեջ, անգամ Միացյալ Նահանգների նախագահին էին մեղադրում, որ նա Ռուսաստանի օգնությամբ է նախագահ դարձել, բայց, ի վերջո, համապատասխան հետաքննության արդյունքում պարզվեց, որ Թրամփը սեփական ուժերով է նախագահ դարձել: Սա սկանդալի չի բերելու, նպատակը մեկն է՝ թիրախավորել այն կոնկրետ մրցակցին, որը կարող է հաղթել գործող վարչապետին:
«Անկախ նրանից՝ Լավրովը կամ մյուսը ինչ են ասել, ինչու են ասել, ինձ համար կարևորը մեր ժողովրդի խոսքն է՝ ժողովուրդը պատրա՞ստ է Արցախը տալ, թե՞ ոչ։ Ես վստահում եմ մեր ժողովրդին, որը միշտ էլ դրան դեմ է, չի տալու, երկիրը հայերինն է, և վերջ։ Ով ինչ է ասել, դա հերթական խաղն է մարդկանց զբաղեցնելու, ուրիշ ոչինչ»,- 168․am-ի հետ զրույցում ասաց «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը։
«Մեզ մոտ արժեզրկվում է պետական համակարգն իր բոլոր կառույցներով: Ընդ որում, երբ ես ասում եմ՝ պետական համակարգ, խոսքը չի գնում միայն պետական կառույցների` Խորհրդարան, Կառավարություն, տարբեր գերատեսչություններ, ՊՈԱԿ-ներ, դրանց մասին, ոչ, խոսքը գնում է պետության այն բաղադրիչների մասին, որոնք ի վերջո կազմում են մի ամբողջականություն, լինի դա եկեղեցի, ինչ-որ սոցիալական պրոցես, ֆինանսավարկային կամ տնտեսական բլոկ, գյուղատնտեսություն, թե քաղաքապետարան: Բոլոր տեղերում զգացվում է արդեն, որ պետական համակարգը խորքային խնդիրներ ունի»:
Նիկոլ Փաշինյանի ձեռագրին շատ համապատասխան է, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար ինքը մեղադրի իր շրջապատին, չխնայի ոչ մեկին և դրանով ինչ-որ ժամանակով շեղի հասարակության ուշադրությունը երկրի ներքին և արտաքին քաղաքականության խնդիրներից։ Հատկապես, երբ վերջին շրջանում կորոնավիրուսի հետ կապված բավականին սրվել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, իսկ արտաքին քաղաքականության առումով էլ՝ Արցախյան հիմնահարցի հետ կապված խնդիրները, Լավրովի հայտարարությունը և Հայաստանի վարչապետի՝ դրան բացարձակ չանդրադառնալը։
Infoport տելեգրամ ալիքի տեղեկությունների համաձայն ՌԴ իրավապահները Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ են կալանավոորել։ Այս լուրից հետո մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան տարված ծխախոտի բիզնեսի հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը։ Վերջինս, իհարկե, շտապեց հերքել այս տեղեկությունները։
Հրանտ Դինք եղբոր՝ Խոսրովի դստեր՝ ռեժիսոր Լուսին Դինքի «Սարոյանի երկիրը» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում։ 2013թ․ Թուրքիայում ստեղծված փաստագեղարվեստական այս ֆիլմը պատմում է անվանի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի հայրենիքի կարոտի, դեպի հայրենի Բիթլիս կատարած ուղևորության և այդ հողերում նախկինում եղած իրադարձությունների մասին։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը (ինքն իրեն դեռ համարում է խորհրդի անդամ) 168.am-ի հետ զրույցում նշեց, որ որոշ ժամանակ առաջ նամակ է ստացել առ այն, որ իրեն հեռացնում են հիմնադրամից, կամ` փոխարինում են ուրիշ մեկով, այն դեպքում, երբ ընտրվել է հինգ տարի ժամկետով:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական հյուրը` կառավարման հարցերով փորձագետ Հարություն Մեսրոբյանը, կարծում է, որ, եթե մարդը կառավարում չգիտի, կարևոր չէ` ինքը գիտակցելո՞վ, թե՞ առանց գիտակցելու՝ չկարողացավ գլուխ հանել, և իշխանությունների քայլերը ցույց են տալիս, որ իրենք անհանգստացած են, բայց ձևերը չգիտեն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի աներորդին, նույնպես որոշեց անմասն չմնալ թեմայից և ֆեյսբուքյան իր էջում գրառում տեղադրեց՝ ակնարկելով, թե իբր ԱԱԾ նախկին տնօրենը պաշտոնից ազատվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու համար.
Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին առաջարկել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպին մտցնել սանիտարական անձնագրերի կիրառություն երկրից դուրս եկող և վերադարձող քաղաքացիների համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ձևակերպեց, իր բնորոշմամբ, «Կոմունալ համերաշխության բանաձևը»: Ըստ Կառավարության ղեկավարի՝ պետությունը 4.5 միլիարդ դրամ է ուղղել քաղաքացիների կոմունալ վճարներին, սակայն, քանի որ ունի աջակցության կարիք ունեցողներին իդենտիֆիկացնելու խնդիր, հայցում է գումարի կարիք չունեցող բաժանորդների օգնությունը.
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտնի է խոհանոցի նկատմամբ իր սիրով ու բավականին լավ է պատրաստում։ Այս անգամ նա պատրաստում է ավոկադոյով թունա աղցան։
«Ես ցավով եմ ասում, բայց մեր կեղծավորության պատճառով մենք կործանելու ենք Երկրորդ Հանրապետությունը: Ես շատ բան չեմ խնդրում: Կարելի է հենց հիմա կարդալ Հովհաննես Թումանյանի նամակն Ավետիք Իսահակյանին 1921թ., ու կտեսնեք` ինքը ոնց է բնութագրում, թե ինչպես ենք մենք կորցրել Առաջին Հանրապետությունը: Մեծ Լոռեցու խոսքերը շատ ցավոտ են: Այս նամակը դաջված պետք է լինի մեր բոլոր հայերի ճակատին, ու մենք պետք է հասկանանք, որ այդ նամակը պետք է դառնա մեզ համար սեղանի ուղերձ, ու մենք պետք է հասկանանք, որ մենք վտանգ ունենք նորից կորցնել մեր երկիրը»:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը հայտարարություն է տարածել Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ելույթում հնչած մտքերի վերաբերյալ և նշել, որ ՀՀ իշխանությունները դեռևս չեն ընկալել հայրենադարձության գաղափարական էությունը։
Այսօր, հատկապես համաճարակի պայմաններում, Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներն ամենամասշտաբայինն են։
Կառավարությունը՝ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերով, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տրամադրել է ավելի քան 54 մլրդ դրամ: 168.am-ը փորձեց Գավառի քաղաքացիների հետ զրույցում պարզել, թե ինչպե՞ս են ապրում արտակարգ դրության և որոշակի սահմանափակումների պայմաններում ու ի՞նչ աջակցության ծրագրերից են օգտվել:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, համագործակցելով մարզային վարչության և Վեդիի քննչական բաժնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Ուրցալանջ գյուղի բնակիչներից մեկն ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Օրերս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Կարեն Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում բարձրաձայնեց բանակում օպերացիոն համակարգերի ներդրման խնդիրը, որի հիման վրա պիտի կառուցվի բանակային ամբողջ տեղեկատվական գաղտնի և անվտանգ համակարգը` հիշեցնելով, որ ՊՆ-ում անուշադրության են տարիներ շարունակ մատնում իրենց ներկայացրած «պրոդուկտը»:
«Փաստինֆո»-ի խմբագրությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից բոլոր աշխատակիցներին, անգամ խոցելի խմբում գտնվողներին, պարտադրում են ներկայանալ աշխատանքի՝ հակառակ պարագայում պարտադրելով աշխատանքից ազատման դիմումներ գրել:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ամենայն հավանականությամբ կհասնի կորոնավիրուսի ախտորոշման օրական 100 հազար թեստ անելու իր թիրախին:
Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ զանգեր եմ ստանում լրատվամիջոցներից ու ընկերներիցս Հրանտ Բագրատյանի դեմ դատական հայց ներկայացնելու վերաբերյալ, հարկ եմ համարում այստեղ մանրամասնել որոշմանս հիմքերն ու պատճառները.
«Ես իրականացնողը չեմ, ըստ էության, առաջարկություններ, մտքեր տվողն եմ: Այս ընթացքում տարբեր ծրագրեր են արվել, տարբեր խնդիրների լուծումներ ենք փորձել գտնել՝ հատկապես աղքատ գյուղերի զարգացման հետ կապված: Թիրախային տարբեր միջոցառումներ ենք իրականացնում՝ համայնքների զարգացմանն ուղղված: Երևանից առավել հեռու գտնվող մարզերի արդեն շուրջ 15 գյուղերում շուտով ծրագրեր ենք սկսելու: Աշխատանքներին մասնակցում են նաև հայաստանյան բուհերի ուսանողները՝ արդեն թվով 17 ուսանողներ, որոնց ավարտական աշխատանքների թեմաները եղել են գյուղերը»:
Նախօրեին կայացած Ազգային ժողովի լիագումար նիստում 22 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքը, որը ներկայացվել է կից փաթեթով:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, Արմեն Բ.-ի (ծնված 2003 թ.) դին տեղի ուժերով իջեցրել են տանիքից: Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները:
Երեք օր առաջ, կեսգիշերին Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ, որում անդրադարձ կա նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, թե իբր. «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
2018թ. դեկտեմբերի 20-ից ԼՂ «ադրբեջանական համայնքի» ղեկավար նշանակված Թուրալ Գյանջալիևն այսուհետ ղեկավարելու է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության կազմը: Նա նաև կգլխավորի Ադրբեջան-Կանադա միջխորհրդարանական աշխատանքային խումբը:
Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան հայտնել է, որ մայիսի 4-ին երկրի իշխանություններն աստիճանաբար կսկեն վերացնել սահմանափակումները, որոնք կիրառվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Times of Malta»-ին:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 1-ին կրկնակի թեստավորվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը, որի փորձանմուշի արդյունքը բացասական է եղել, այսինքն` վարակը չի հաստատվել:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 1-ին՝ ժամը 10:31-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 4Ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: