Արցախի խորհրդարանը «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենք է ընդունել

Նախօրեին կայացած Ազգային ժողովի լիագումար նիստում 22 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքը, որը ներկայացվել է կից փաթեթով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով օրենքի նախագիծը՝ ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն ասել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկություն չի եղել:

«Առաջարկվող փոփոխություններով կկատարելագործվի հասարակական կազմակերպությունների ստեղծման, կառուցվածքի ձևավորման, կառավարման մարմինների կազմավորման և գործունեության կազմակերպման համակարգը, ինչպես նաև կբարձրացվի կանոնադրության դերը, որը խթան կհանդիսանա ՀԿ-ների ինստիտուցիոնալ զարգացման համար: Առավել թափանցիկ կդարձվի ՀԿ-ների գործունեությունը, կապահովվի հասարակության անդամների տեղեկացվածությունը գործող ՀԿ-ների մասին»,- նշել է Ա. Դանիելյանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

Տեսանյութեր

Լրահոս