Բաժիններ՝

Ապօրինի հրացաններ են հայտնաբերվել

Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, համագործակցելով մարզային վարչության և Վեդիի քննչական բաժնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Ուրցալանջ գյուղի բնակիչներից մեկն ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Ապրիլի 29-ին, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին 46-ամյա տղամարդու տունը՝ հայտնաբերելով գործարանային համարներով «ԻԺ» և «ՏՕԶ» տեսակի ապօրինի հրացաններ՝ նախատեսված 12 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար։

Հայտնաբերված զենքերը առգրավվել են։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031