
Գորիսում 17-ամյա պատանին հոսանքահարման հետևանքով մահացել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 1-ին՝ ժամը 15:38-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Այգեստանի փողոցի թիվ 24 տան մոտակայքում գտնվող չշահագործվող շինության տանիքում քաղաքացի է հոսանքահարվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, Արմեն Բ.-ի (ծնված 2003 թ.) դին տեղի ուժերով իջեցրել են տանիքից: Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: