Բաժիններ՝

Չիզքեյք, որը թխել հարկավոր չէ

Բաղադրիչներ

1. Հատապտուղներ – 500 գ

2. Թխվածքաբլիթներ – 100 գ

3. Կարագ – 2 ճ/գ

4. Կաթնաշոռ – 350 գ

5. Թթվասեր – 1/2 բաժակ

6. Շաքարավազ – 100 գ

7. Հարած սերուցք – 250 մլ

8. Անանուխի տերև

Պատրաստման եղանակը

1. Թխվածքաբլիթները մանր փշրանքների վերածել:

2. 1 ճ/գ շաքարավազը և 2 ճ/գ հալեցրած կարագը խառնել թխվածքաբլիթների փշրանքների հետ:

3. Կաթնաշոռը, շաքարավազը և թթվասերը խառնել:

4. Առանձին տարայի մեջ հարել սերուցքը, այնուհետև զգուշությամբ խառնել թթվասերային զանգվածի հետ:

5. Կաղապարի մեջ հերթականությամբ լցնել թխվածքաբլիթների շերտը, կրեմը, մրգերը:

6. Չիզքեյքը զարդարել անանուխի տերևներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս