«Դուք ասում եք՝ բանակցությո՞ւն, թե՞ կոնսուլտացիա, ես հակված եմ այս ամենը կոչել բանակցություն, որովհետև կողմերը ներգրավված են այդ գործընթացի մեջ և փորձում են աշխատել այն սկզբունքների շուրջ, որոնք արտահայտում են կողմերի դիրքորոշումը»:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը վարույթ է ընդունել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի քրեական գործը։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մեկ օրում ավելացել է 10 հազար 581-ով՝ ընդհանուրը կազմելով 145 հազար 268:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հավանական է համարում այն սցենարը, որ մինչև մայիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնի 10 հազարի:
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց՝ 2016 թվականին հայկական կողմի դիրքորոշումն ինչպիսի՞ անդառնալի հետևանք և ազդեցություն է ունեցել մեր դիրքերի վրա, և արդյո՞ք այդ հետևանքը դեռ շարունակվում է:
Ազգայի ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին խնդրեց պարզաբանել, թե ինչ է կատարվում Արցախյան հարցի բանակցությունների շուրջ:
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հանձնաժողովում ներկայացնող Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց.
Իրանում կորոնավիրուսի մայիսի 4-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1 223-ով՝ ընդհանուրը կազմելով 98 հազար 647:
Բուժհաստատություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր և կրտսեր բուժաշխատողներ (մայրապետ):
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, համաճարակների ցիկլայնությունը հաշվի առնելով, ենթադրում է, որ առնվազն մյուս գարնանից հետո կորոնավիրուսի համավարակը կամ աստիճանաբար կմարի, քիչ շրջանառություն կունենա, կամ դրա դեմ պատվաստանյութ, սպեցիֆիկ դեղ կլինի:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Առաջին ատյանի դատարանում այսօր կայացած նիստին:
Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը՝ պետական աջակցության ծրագրում ընդգրկված 35 մարզական ֆեդերացիաներին թույլատրվում է մայիս 4-ից վերսկսել մարզաձևերի տարբեր տարիքային խմբերի (մեծահասակ, երիտասարդ և պատանի) հավաքական թիմերի մարզումները և ուսումնամարզական հավաքները՝ պահպանելով պարետատան և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումները:
Մայիսի 4֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 5 քաղաքացի:
Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է հրաժարվել Հենրիխ Մխիթարյանից:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ բնակչության կողմից հաճախ են լսում մեղադրանքներ, թե ինչու են թեստերը քիչ անում, բայց Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ:
Միքայել Մինասյանն իր «Ստի վերջը» տեսաշարի առաջին հաղորդմամբ կարևոր մտավոր նշաձող խրեց Հայաստանի ներկա քաղաքականության մեջ։ Մինչ հասարակությունը և քաղաքագետներն ամենօրյա ռիթմով զանազան ենթադրություններ էին անում Նիկոլ Փաշինյանի ռեժիմի նպատակի մասին, Մինասյանը հստակ ցույց տվեց, թե ինչի համար է իշխանության եկել և ինչ նպատակով է իշխում Նիկոլ Փաշինյանը։ Պարզվեց, որ Փաշինյանի հիմնական խնդիրը տարբեր օլիգարխներից շանտաժի միջոցով գումար կորզելն է։
Հայաստանում դեպքեր են եղել, երբ բուժաշխատողները առանց պաշտպանական միջոցների իրար հետ ընդմիջում անելիս վարակվել են կորոնավիրուսով:
2020 թվականի մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից՝ շահառուների հաշվառման հասցեներում։
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ։
Արգելվում է առևտրի օբյեկտներ հաճախորդների մուտքն առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցների: Այս մասին գրված է պարետի որոշման մեջ, որը վերաբերում է մեծածախ և մանրածախ առեվտրի օբյեկտների գործունեության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման անվտանգության կանոններին։
Հայաստանում կորոնավիրուսից ըստ էության բուժված և դուրս գրված երեք քաղաքացու մոտ 2 շաբաթ անց կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել:
Վրաստանի Բաթում և Քութայիս քաղաքների ելումուտի հետ կապված բոլոր սահմանափակումները մայիսի 5-ից հանվում են:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղեկացրեց, որ հաստատվել է կորոնավիրուսի 121 նոր դեպք, բուժում ստացել են 36 նոր անձ, ընդհանուր վարակվածների թիվը հասել է 2507-ի, իսկ բուժվածների ընդհանուր թիվը հասել է 1071-ի:
Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, երբ ներկայացվում էր Հայաստանի Կառավարության 2019 ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունը, զեկուցող Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հարց ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ ինչպես է Արտաքին գործերի նախարարությունը հոգում այլ երկրներից այս օրերին Հայաստան վերադառնալ ցանկացողների համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերը:
Մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած, 39-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24942 թեստավորում:
Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում մեկ հարց էր. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Ծառուկյան
Եվրամիությունը մայիսի 4-ին անցկացնելու է միջազգային դոնորների առցանց համաժողով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդումը, այնուհետև անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի այն հարցին, թե արդյոք ԿԸՀ-ում քննարկե՞լ են համավարակին զուգահեռ կամ դրա պայմաններում քվեարկություն կազմակերպելու հետ կապված օրենսդրական և ընթացակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: