Բաժիններ՝

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1223-ով

Իրանում կորոնավիրուսի մայիսի 4-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1 223-ով՝ ընդհանուրը կազմելով 98 հազար 647: Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մահացածների թիվն ավելացել է 74-ով: Վարա կի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 277 մարդ:

Իրանում ծանր վիճակում է գտնվում 2 հազար 676 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 975-ով՝ ընդհանուրը կազմելով 79 հազար 397: Մինչ այժմ թեստավորվել է 508 հազար 288 անձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս