«Մենք ունենք սկզբունքային դիրքորոշումներ և կարմիր գծեր». Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր  խորհրդարանում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց՝ 2016 թվականին հայկական կողմի դիրքորոշումն ինչպիսի՞ անդառնալի հետևանք և ազդեցություն է ունեցել մեր դիրքերի վրա, և արդյո՞ք այդ հետևանքը դեռ շարունակվում է:

Նիստը վարող՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց, որ Բաբաջանյանի հարցին կպատասխանի ոչ թե Զոհրաբ Մնացականյանը, այլ հենց ինքը, ապա հավելեց.

«Նախկին իշխանության ներկայացուցիչները, կամ հարակից անձինք, կամ նրանց բարեկամները, որոնք անցնում են քրգործերով, կարող են հանգիստ լինել, որովհետև իրենց իշխանության տարիներին իրենց իսկ կողմից բանակցվող, իրենց իսկ խոսքերով՝ ստորագրման ենթակա փաստաթղթեր հիմա չեն քննարկվում, ինչո՞ւ, որովհետև մենք ունենք սկզբունքային դիրքորոշումներ և կարմիր գծեր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031