Ուկրաինայում նոյեմբերի 28-ին ուժի մեջ է մտել այն հոդվածը, որը վերադարձնում է ապօրինի հարստացման համար պաշտոնյաների քրեական պատասխանատվությունը, հոդված, որը չեղյալ էր հայտարարվել նախագահ Պյոտր Պորոշենկոյի օրոք։
Թվում է, որ ընկերությունը չի շտապում թարմացնել սմարթֆոնները Android-ի վերջին տարբերակով:
Տեր և տիկին Կուրոկիներն ամուսնացել են 1956 թվականին և սկսել են միասին ապրել Ճապոնիայի Շինթոմիի իրենց կաթնամթերքի ֆերմայում: Նրանք պլանավորում էին ծերության տարիներին ճամփորդել ամբողջ Ճապոնիայով, սակայն իրադարձություններն այլ կերպ դասավորվեցին:
Պատրաստում ենք աղանդեր, որը կցանկանաք գդալով ուտել:
Նատալի Փորտմանը շուն է վերցրել այն կազմակերպությունից, որտեղ կենդանիների հետ զբաղվում են բանտարկյալները:
15-ամյա Միլի Բոբի Բրաունն իր կարիերայի վրա աշխատում է գրեթե «օրորոցից»՝ դառնալով սուպեր հայտնի «Շատ տարօրինակ բաներ» սերիալի գլխավոր հերոսուհին և թողարկելով դիմահարդարման սեփական գիծը:
Մեծ Բիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին առաջիկա 18 ամսում կարող է հրաժարվել գահից հօգուտ իր ավագ որդի Չառլզի: Այդ մասին հաղորդել է The Sun-ը՝ վկայակոչելով միապետի շրջապատի աղբյուրներ։
Առանց առողջությանն էական վնաս հասցնելու, կանայք պետք է խմեն օրական ոչ ավելի, քան 12 գ մաքուր ալկոհոլ, իսկ տղամարդիկ՝ ոչ ավելի, քան 24 գ: Այս կարծիքին են հանգել գերմանացի գիտնականները, հայտնում է Focus-ը:
Հոկտեմբերին տնտեսական զարգացումները Հայաստանում ակնհայտորեն այնքան էլ բարեհաջող չեն եղել, առնվազն սեպտեմբերի համեմատ։ Նախորդ ամսվա նկատմամբ նույնիսկ անկում է գրանցվել։ Տնտեսական ակտիվությունը 4,7 տոկոսով ցածր է եղել, քան սեպտեմբերին։
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն որոշել է վերացնել նախարարական օգնականների մի քանի կատեգորիաների լիազորությունները, որոնց աշխատանքը կսկսի կատարել արհեստական ինտելեկտը:
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2019 թվականի նոյեմբերի 29-ից Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցում՝ №56 դպրոցի դիմացի չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Եվրոպայի հեռարձակողների միությունը ներկայացրել է «Եվրատեսիլ-2020» 65-րդ միջազգային մրցույթի պաշտոնական լոգոտիպը. մրցույթ, որը տեղի կունենա հաջորդ տարվա մայիսի 12-ից մինչեւ 16-ը Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում։
Հինգ տեսախցիկ, հսկայական էկրան և նվազագույն շրջանակ:
Երկարատև հիվանդությունից հետո, 80 տարեկանում, մահացել է ամերիկահայ անվանի աստղագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) համանախագահ, Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի (ANSEF) գիտական խորհրդի նախագահ, ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանը։
Հունվարի 1-ից կթանկանա 699 անուն ապրանք: Սա կապված է ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների հետ, որին Հայաստանը միացել է 2014-ին: 2020թ.-ից երրորդ երկրից ներմուծվող մսի, ձեթի, հացահատիկի, դեղորայքի և այլ ապրանքների մաքսատուրքերը, հետևաբար՝ նաև գները կբարձրանան, ինչը, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի պնդմամբ, անխուսափելի է և կհանգեցնի սոցիալական խնդիրների բարձրացմանը:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է Արեւմուտքի անկման մասին:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում կատարված առերևույթ գողությունների մի շարք դեպքեր: Մեկ անձ կալանավորվել է:
Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրն այս շաբաթ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հ/կ նախագահ Արփինե Հովաննիսյանն է:
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված հետևողական, մեծածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում 2019թ․ նոյեմբերի 28-ին Երևան քաղաքում հայտնաբերվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից սույն թվականի նոյեմբերի 18-ին փախուստի դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում 7 անգամ դատապարտված, 1988թ․ ծնված, «Մաուգլի» մականունով Արայիկ Սամվելի Սարգսյանը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել են «Մաուգլի» մականվամբ 31-ամյա Արայիկ Սարգսյանին, ով այս տարվա նոյեմբերի 18-ին հիվանդանոցից դիմել էր փախուստի։
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է թմրամիջոցի իրացմանն օժանդակող անձի ինքնությունը, մեխանիզմը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարկանիշն ընկել է մինչեւ բնակչության աջակցության 52 տոկոս:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս պահի դրությամբ այդ բոլոր հիմնարկների քաղաքական պատասխանատուն վարչապետն է: Այդ մարմիններն ինքնուրույնության տարր անգամ չունեն, ինչպես և չունեին Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում: Այդ մարդիկ, բնականաբար, խուսափելու են պատասխանատու որոշումներ կայացնելուց և ամեն ինչ բարդելու են վարչապետի վրա, որովհետև իրականում քաղաքական պատասխանատվությունն իրենն է:
ՀՀ գլխավոր դատախազությունը քիչ առաջ ստացել է Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել Վահագն […]
ԱԺ նախկին նախագահ, անվանի մանկական վիրաբույժ Արա Բաբլոյանն ակնկալում է, որ ներողություն կխնդրեն` իրեն մեղսագրվող հանցագործության միջոցով իրեն վարկաբեկելու փորձի համար:
Երեք կանայք Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպեան Գորդոն Սոնդլանդին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, ինչի մասին նոյեմբերի 28-ին հայտնել է The Hill հրատարակությունը:
Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկին անասնաբուժական կեղծ վկայականներով միս է մատակարարվել, հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու իշխանության ներկայացուցչի նկատմամբ Վայոց Ձորի մարզի բնակչի կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական կազմը և աշխատակազմը երեկոյան տեղի ունենալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին կնվիրաբերեն 1 400 000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ: