Մայրաքաղաքի երթուղային նոր ցանցով նախատեսված ավտոբուսների համար «Երևանտրանս» ընկերության տարածքում նոր հավաքակայան է կառուցվում:
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ույծ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավորները «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ են ներկայացրել։ Նախագծի հեղինակներն են Արթուր Դալլաքյանը, Արթուր Գրիգորյանն ու Արտյոմ Ծառուկյանը: Արթուր Դալլաքյանի խոսքով՝ հիմնական կետն այն է, որ տեխնիկական զննումը ՀՀ-ում դադարեցվի: Նախագծում փոփոխություն է արվել դրույքաչափերի մասով:
Արտաքին փայատերերից վախենում է Փաշինյանը, որովհետև տեսել է նրանց հնարավորությունը։ Այդ փայատերերը գրոհում են Ազգային անվտանգության ծառայության վրա, վաղը կարող են պահանջել կազմաքանդել բանակը, իսկ մեր անվտանգության երաշխավոր ուժային կառույցները ենթակա են հարձակումների թուրքական 5-րդ շարասյան կողմից։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին:
Քաղաքացիների անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը հաճախ է ուժեղացված ծառայություն անցկացնում:
«Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը ամփոփել է Չեմպիոնների լիգայում կայացած «Բարսելոնայի» դեմ խաղի (1:3) արդյունքները:
ՀՀ ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի տղամարդու ապօրինի հրազենը օրինականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու և դրանց հիման վրա սահմանված կարգով հրազենը գրանցելու դիմաց ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչը քաղաքացուց որպես կաշառք պահանջել է 55.000 դրամ։
2017թ. Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած մարզիկ Կոլյա Կարապետյանը, տասնութ ամիս կոմայում անցկացնելուց հետո մահացել է այսօր։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Արցախում 22-ամյա զինծառայող է վիրավորվել։ Ինչպես տեղեկացնում են Արցախի պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:
Ապրիլին տեղի ունեցած հրդեհից հետո Փարիզի Աստավածամոր տաճարի վերականգնման աշխատանքների սկիզբն սպասվում է 2020 թվականի վերջից ոչ շուտ՝ շինարարների համար շենքի ընդհանուր անվտանգության ապահովման անհրաժեշտության պատճառով:
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գորհայքի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձը ապօրինություններ է թույլ տվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 29-ին ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության տնօրեններ Կամիլիո Ազուզին և Անուշավան Սիմոնյանին:
Ըստ վիճակագրական տվյալների՝ կանայք կազմում են մեր երկրի թոշակառուների 39 տոկոսը: Սակայն կենսաթոշակները տարբեր են: Տղամարդկանց միջին կենսաթոշակը կազմում է 42.5 հազար դրամ, իսկ կանանցը` 39.158 հազար: Բայց թե այս «անհամամասնության» առկայության, թե այլ բազմաթիվ այլ տվյալներով՝ մենք շատ ավելի առաջ ենք եվրոպական շատ երկրներից: Օրինակ, բարձրագույն կրթության վիճակագրական տվյալներով: Այստեղ սեռային խտրականություն գտնելը դժվար է: Նույնիսկ գիտական վիճակագրությունն ապացուցում է, որ սեռային խտրականություն չկա: 2008թ. գիտությունների թեկնածուների մեջ կանայք կազմում էին 38.5 տոկոսը: Տասը տարվա ընթացքում նրանց տեսակարար կշիռն աճել է՝ կազմելով 48.3 տոկոս:
«Քանդվում է քաղաքապետարանի կոռուպցիոն բնույթի գործարքների կծիկը…». Դավիթ Խաժակյան
Նոյեմբերի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ ժամեր առաջ թիվ 63 երթուղային միկրոավտոբուսում մի աղջկա պայուսակից դրամապանակ են գողացել, որի մեջ եղել էր փող ու զեղչի քարտեր:
ՀՀ պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ որոշել է պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործողության ժամկետի երկարացման չգնալ: Արդյունքում 27 տարին լրացած պարտադիր զինծառայություն չանցած անձինք հնարավորություն կունենան միայն մինչև դեկտեմբերի 31-ը, վերադառնալով Հայաստան ու վճարելով օրենքով սահմանված վճարը, ազատվել քրեական հետապնդումից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
ՀՀ կենտրոնական բանկը մարտահրավեր է համարում այն, որ սպառողը վարկն ընկալում է որպես փող, այլ ոչ թե պարտավորություն: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ նոյեմբերի 29-ին կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ նրանց խնդիրները լսելու և հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նոր բնակելի թաղամասի բացման հանդիսավոր արարողությանը:
«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամում ՀՀ հաշվեքննիչ պալատն ավարտել է մոտ մեկ ամիս առաջ սկսած ուսումնասիրությունները: Այս մասին 168.am-ին հայտնեց Հաշվեքննիչ պալատի մամուլի քարտուղար Մանե Մինասյանը՝ նշելով, որ արդյունքների մասին դեռ չի կարող ոչինչ ասել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարված հետախուզմանը և Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետանի մահվան դեպքին, որը «Մարտի 1»-ի գործով վկա էր, նշեց, որ վերջինս կարող էր այդ գործում կարևոր վկայություն տալ, եթե «Մարտի 1»-ի դատաքննությունը սկսվեր:
Լուիս Էնրիկեն գլխավորեց Իսպանիայի հավաքականը 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունից անմիջապես հետո, բայց դստեր հիվանդության պատճառով նա հրաժարական տվեց. նրա աղջիկը քաղցկեղ ուներ և մահացավ օգոստոսին: 2019 թվականի մարտից մարզչին փոխարինեց նրա օգնական Ռոբերտ Մորենոն: Նա Իսպանիային դուրս բերեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, բայց Ռումինիայի հետ խաղից հետո հեռացավ, իսկ Էնրիկեն վերադարձավ ազգային հավաքական:
Վրաստանում նավթի արդյունահանման բաց միջազգային հայտամրցույթ է հայտարարված Սագարեջոյի (Կախեթի տարածաշրջան) եւ Գարդաբանի (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) շրջաններում: Նավթի ու գազի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ խոսքը վերաբերում է 194,5 քառակուսի կիլոմետր տարածքի։
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հավանություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որն առաջարկում է կարգապահական իրավախախտում հայտնաբերելու դեպքում կարգապահական տույժի կիրառման առավելագույն ժամկետը երկարացնել:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի «Ռեալի» և ՊՍԺ-ի միջև կայացած խաղում «Սանտյագո Բեռնաբեուն» վերջապես տեսավ Կիլիան Մբապեին գործողությունների մեջ, չնայած՝ որպես մրցակից թիմի խաղացող:
Կարող է դուք տեսնենք՝ 8-9 մլն դոլարը շատ ավելի մեծ փոփոխություններ կբերի երկրում, քան 15-20 մլն-ը ՝ճիշտ վերահսկելու ու նպատակային ծախսելու դեպքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» ծմբակցության պատագմավոր Քրիստինե Պողոսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք մտահոգության առիթ չի տալիս այն, որ «Հայաստան» համահայկական «Հեռուստամարաթոն 2019» նվիրաբերվել է 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար, և որ ըստ էության հանգանակությունների գումարը դեռ նախորդ տարվանից սկսած նվազել է՝ չնայած անձամբ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ գումարները նպատակային են ծախսվելու և կոչ էր արել հանգանակություն կատարել:
Պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարց էր ուղղել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:
168 Լրահոս