Բաժիններ՝

Ինդոնեզիայում արհեստական ինտելեկտը կփոխարինի նախարարների օգնականներին

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն որոշել է վերացնել նախարարական օգնականների մի քանի կատեգորիաների լիազորությունները, որոնց աշխատանքը կսկսի կատարել արհեստական ինտելեկտը: Այդ մասին նոյեմբերի 28-ին հայտնել է The Jakarta Post թերթը։

«Ես նախարարներին կարգադրել եմ երրորդ եւ չորրորդ կատեգորիայի աշխատակիցներին փոխարինել արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայով,- հայտարարել է պետության ղեկավարը:-Այն թույլ կտա ավելի արագ կատարել բյուրոկրատական աշխատանքը»:

Ինչպես պարզաբանել է Ինդոնեզիայի տնտեսության հարցերի համակարգող նախարար Այիրլանգա Խարտարտոն, նորամուծությունը, մասնավորապես, կօգտագործվի պետական թույլատրագրեր տալիս:

«Արհեստական ինտելեկտը մեզ թույլ կտա թույլտվություններ ձեւակերպել՝ հիմնվելով ռիսկերի գնահատման ավտոմատ համակարգի վրա»,-ասել է պաշտոնյան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930