
Դատախազությունը քննարկում է Վ.Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին փաստաբանի դիմումը. «Փաստինֆո»

ՀՀ գլխավոր դատախազությունը քիչ առաջ ստացել է Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Միհրան Պողոսյանը նկատեց՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումն անօրինական է.
«Տեխնիկական խնդիրները լուծելու պարագայում նա պատրաստակամ է վարույթն իրականանցող մարմին ներկայանալու համար վերադառնալ Հայաստանի Հանրապետություն»,- նշել է Միհրան Պողոսյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: