«Կարծում եմ, որ Գագիկ Խաչատրյանն այլ նվեր է մատուցել կամ պատրաստվում է մատուցել, և դա ոչ թե շարժական, այլ անշարժ գույք է՝ «նվեր» աղբահանության հիմնարկին»,- անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկությանը, թե քաղաքապետարանին «Կամազներ» նվիրել է երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի լրագրողների փոխադարձ ուղեւորությունները, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման շրջանակում բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն միտված հումանիտար մյուս ակցիաները:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հանգանակության առթիվ:
Փաշինյանի «ինքնիշխան ու հպարտ» քաղաքականության արդյունքում 2018-ի նոյեմբերի 2-ին Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է Մխիթարյանի հնարավոր մասնակցության մասին Եվրոպայի լիգայի «Ստամբուլ Բաշակշեհիր»-«Ռոմա» խաղին:
Չնայած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հերքումներին, թե այսօր արդեն գործարար, սեփականատեր Սամվել Ալեքսանյանը ու նրա հետ առնչվող ընկերությունները որևէ նվիրատվություն քաղաքապետարանին չեն արել ու որևէ «Կամազ» չեն նվիրել, ինչն օրեր առաջ 168.am-ի հետ զրույցում ասել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, այսօր քաղաքապետարանն այլ տվյալներ հրապարակեց: Այս տվյալներից երևում է, որ Սամվել Ալեքսանյանը նվիրատվություն, իհարկե, արել է:
Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսօր հրավիրած ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվություններին, հայտնեց, որ հրապարակել է հինգ պայմանագիր, դրանցով ընդհանուր առմամբ 21 մեքենա են նվիրել Երևան քաղաքին:
«Հայկ Մարությանը արձակուրդից վերադարձել էր բավականին աշխույժ». Կարապետյան
Իրաքի հարավի Դի Քարի նահանգում ոստիկանության հետ ցուցարարների ընդհարման ընթացքում զոհվածների թիվը հասել է 16-ի, վիրավորվել է ավելի քան 150 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին, հայտնել է անվտանգության մարմինների մի աղբյուր:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի պլանային կանգառը հետաձգվում է անորոշ ժամանակով:
Նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության կենտրոնական վարչակազմի, գլխավոր ու մարզային վարչությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալներ Տիգրան Եսայանին և Արթուր Մարտիրոսյանին։ Արման Սարգսյանն անդրադարձավ նրանց ծառայողական կենսագրությանը՝ ընդգծելով, որ և՛ Տիգրան Եսայանը, և՛ Արթուր Մարտիրոսյանը համակարգում դրական հետագիծ ու փորձ ունեցող պրոֆեսիոնալներ են, որոնք ծառայողական կենսագրությունը սկսել են շարքայինից և իրենց ջանասիրությամբ ու մասնագիտական գիտելիքների կատարելագործմամբ հետագայում զբաղեցրել բարձր ու պատասխանատու պաշտոններ։
«Լո՞ւրջ եք ասում, որ չգիտեք, որ «Ալեքս Հոլդինգը» Սամվել Ալեքսանյանինն է. ավագանու ԲՀԿ-ական անդամ Մարկոս Հարությունյանը՝ Հակոբ Կարապետյանին
Հայաստանում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին», ինչպես ընդունված է ասել՝ Ստամբուլյան կոնվենցիային շատերը դեմ են: Մարդիկ փաստարկում են՝ կոնվենցիայի վավերացումը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն կտա օրինականացնել իրենց ամուսնությունը, երեխա որդեգրել:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երկու օրով մեկնել է չվարձատրվող արձակուրդ։ Այս մասին այսօր հրավիրած ճեպազրույցի ժամանակ ասաց քաղաքապետի խոսնակ Հայկ Մարությանը։ Նա տեղեկացրեց, որ քաղաքապետի արձակուրդ մեկնելն առնչություն չունի քաղաքականության հետ։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ նախկինում էլ, այժմ էլ հայտարարում են, որ քաղաքը պատրաստ է ընդունել նվիրատվություններ։ Ըստ նրա, 21 մեքենա է նվիրաբերվել քաղաքին։ Նա պարզաբանումներ ներկայացրեց, թե ինչու նախկինում նվիրատվության մասին չեն բարցրաձայնել՝ նշելով, որ այդ գործընթացը որոշակի փուլեր է անցնում, այդ պատճառով էլ չեն ցանկացել նախապես դրանց մասին բարցրաձայնել։ Հիշեցնենք, […]
«Նվիրատվություն կատարած «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն» քաղաքապետարանից շինթույլտվություն ստացել է». Հակոբ Կարապետյան
«Կամազ»-ներ նվիրած «Ալեքս Հոլդինգ» ընկերության սեփականատերը Սամվել Ալեքսանյան անուն ազգանունով չէ». Հակոբ Կարապետյան
Ինչո՞ւ պայմանագրերը չէին հրապարակում. Քաղաքապետի խոսնակը պարզաբանում է
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Այս մասին 168.am-հարցմանն ի պատասխան ասաց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը
«Ստամբուլյան կոնվենցիան քողարկված օրակարգով փաստաթուղթ է». Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Ռուսաստանում պայթյունի հետևանքով մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։
Այս պատմության մեջ, սակայն, ամենահետաքրքիրն այն է, որ այդ նյութը շատ արագ հեռացվեց թե infocheck.am կայքից, թե ՊՈԱԿ-ի Տելեգրամ ալիքից, քանզի իրականությանը չէր համապատասխանում։
Հայկ Մարությանի խոսնակը պարզաբանում է քաղաքին տված նվիրատվությունները՝ ՈԻՂԻՂ
«Մենք ճիշտ էինք, քաղաքապետը` սխալ». Դավիթ Խաժակյան
Մի շարք տնտեսավարող կազմակերպություններ և անհատներ քաղաքային տնտեսության զարգացմանն օժանդակելու նպատակով նվիրատվություններ են արել Երևան քաղաքին: Ֆեյսբուքյան իր էջում կազմակերպությունների ցանկն է հրապարակել քաղաքապետի մամուլ խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Ընդդիմության ծայրահեղական գործողությունները Թբիլիսիի փողոցներում վնասում են երկրի կայուն եւ երկարաժամկետ զարգացմանը: Նոյեմբերի 28-ին այս կարծիքն է հայտնել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով հանրահավաքների շարքը, որոնք ընդդիմության ներկայացուցիչները կազմակերպում են Թբիլիսիում խորհրդարանի շենքի մերձակայքում։
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կրկնում եմ այն, ինչ ասել եմ մի քանի ամիս առաջ. Հայկ Մարությանը պիտի հրաժարական տա և պիտի անցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ` հետևյալ երեք առանցքային հանգամանքներով պայմանավորված.
Եվրոպայի երկրներն ընթացիկ պայմաններում հիմքեր չունեն միջուկային գործարքի շուրջը վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման համար, որը կարող է վերականգել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները:
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց պահման պայմանների բարելավման և քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման շրջանակներում նախատեսվում է փակել մի շարք ՔԿՀ-ներ և կառուցել նորերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը։